Արմինֆո. Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
"Ինչպես ես ասել եմ երեկ, պետքարտուղարն անձամբ է մասնակցում դրան, և միայն անցյալ շաբաթ տեղի է ունեցել նրա մի քանի հեռախոսազրույց երկու երկրների ղեկավարների հետ", - ասել է Միլլերը:
Նա ընդգծել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում մարդասիրական բեռի մեկ խմբաքանակ անցել է Աղդամի ուղղությամբ դեպի Լեռնային Ղարաբաղ: "Այդ պատճառով կարճաժամկետ հեռանկարում մենք կրկնում ենք մեր կոչը դեպի երկիր երկու միջանցքների բացման կարևորության և երկարաժամկետ հեռանկարում վերջնական համաձայնության հասնելու մասին", - նշել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը:
Միևնույն ժամանակ, նա չի մեկնաբանել Արևելյան տնտեսական համաժողովում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի նախագահի հայտարարությունները: "Այդ հարցը թողնեմ առանց մեկնաբանության։ Ասեմ միայն, որ մենք շարունակում ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ", - նշել Է Միլլերը։
Նշենք, որ իր ելույթում ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավարը Լեռնային Ղարաբաղն անվանել է "Երկիր": Արդյոք դա եղել է վրիպում, թե միտումնավոր է արվել, ամենայն հավանականությամբ, ցույց կտա ապագան։
Ինչ վերաբերում է մարդասիրական օգնության առաջին խմբաքանակին, ապա այն հասցվել է ռուսական Կարմիր խաչի կողմից ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով ՝ Մոսկվան ակնկալում է, որ մոտ ժամանակներս Աղդամի երթուղուն զուգահեռ ապաշրջափակվելու է
Լաչինի միջանցքը, եւ "այնուհետև մարդասիրական օգնությունը կանոնավոր հիմունքներով երկու ուղղություններով էլ անխափան կերպով կմտնի տարածաշրջան":
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Վլադիմիր Պուտինը, Հայաստանի ղեկավարությունը, փաստացի, ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և իր պրահյան հայտարարության մեջ, պարզապես, արձանագրել է դա թղթի վրա: "Այս համատեքստում հարցեր են առաջանում ՝ կապված հումանիտար բաղադրիչի և տարածաշրջանում ռուս խաղաղապահների գտնվելու մանդատի հետ", - ընդգծել էր Ռուսաստանի ղեկավարը: