Արմինֆո.ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել Հայաստան-Ֆրանսիա փոխգործակցությունը եւ բարեկամ Ֆրանսիայի շարունակական աջակցությունը մեր երկրին ու ժողովրդին:
ԱԺ հաղորդագրության համաձայն, Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ արդյունավետ գործունեություն են ծավալելու:
Կարեւորվել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, միջազգային հարթակներում փոխգործակցության խորացումը: Հանդիպմանը քննարկվել են օրակարգային, ոլորտային մի շարք հարցեր: