Արմինֆո.Ռուսաստանը կվերլուծի, թե ինչու է Հայաստանն ԱՄՆ-ի, այլ ոչ թե ՀԱՊԿ-ի հետ զորավարժությունների մասին որոշումներ կայացնում ։ Այդ մասին սեպտեմբերի 11-ին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նշելով, որ նման վերլուծություն կիրականացվի Երեւանի հետ երկխոսության ընթացքում։
"Այն ֆոնին, որ Հայաստանը ցանկություն չի հայտնել զորավարժություններ անցկացնել ՀԱՊԿ - ի հետ և այժմ ցանկություն է հայտնում զորավարժություններ անցկացնել ամերիկացիների հետ, հավանաբար, մեզ համար դրանք որոշումներ են, որոնք պահանջում են շատ, շատ խորը վերլուծություն, որպեսզի պարզենք, թե ինչու է հենց Հայաստանն այդպիսի որոշումներ կայացնում, ինչ նպատակներ են հետապնդվում", - ասել Է Կրեմլի ներկայացուցիչը:
Նա ընդգծել է, որ Մոսկվան դա "կփորձի իմաստավորել եւ հասկանալ" ։ "Բայց, ամեն դեպքում, այդ ամենն անելու ենք հայկական կողմի հետ սերտ, գործընկերային երկխոսության մեջ", - ասել Է Պեսկովը:
Նախօրեին հայ-ամերիկյան զորավարժությունների մասին խոսել է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով ՝ Երևանի գործողությունները՝ զորավարժությունների լույսի ներքո, ափսոսանք են հարուցում Մոսկվայում։ <Ոչ մի լավ բան չկա նրանում, որ ՆԱՏՕ-ի երկիրը փորձում է ներթափանցել Անդրկովկաս, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
"Մենք ոչ մի լավ բան չենք տեսնում նրանում, որ ՆԱՏՕ-ի ագրեսիվ երկիրը փորձում է ներթափանցել Անդրկովկաս։ Ես չեմ կարծում, թե դա ինչ-որ մեկի համար լավ է, այդ թվում՝ հենց Հայաստանի։ Մեզ մոտ դա ափսոսանք է առաջացնում՝ Հայաստանի ղեկավարության գործողությունները", - ասել է Լավրովը Նյու Դելիում "քսանյակի" գագաթնաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ- հաղորդել էր, որ Հայաստանի և ԱՄՆ-ի Eagle Partner 2023 համատեղ զորավարժությունը կանցկացվի Հայաստանի տարածքում՝ սեպտեմբերի 11-20-ը: