Արմինֆո.Հայաստանում մահապատիժը կչեղարկվի ցանկացած պարագայում։ ՀՀ Ազգային ժողովի սեպտեմբերի 11-ի լիագումար նիստում քննարկվում է ՀՀ կառավարության կողմից վավերացման ներկայացված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 13-րդ արձանագրությունը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի խոսքով ՝ արձանագրությունն ստորագրվել է 2002 թվականի մայիսի 3-ին Վիլնյուսում: Այսօրվա դրությամբ արձանագրությունը ստորագրվել է Եվրոպայի խորհրդի բոլոր 46 անդամ պետությունների կողմից, սակայն ուժի մեջ է մտել 44 երկրների համար: Փաստաթուղթը չեն վավերացրել Հայաստանն ու Ադրբեջանը։ Մինչդեռ, արձանագրության վավերացումը պարտավորություններից մեկն է, որը մինչ օրս չի կատարվել Երևանի կողմից ։ Հայաստանի կողմից արձանագրության վավերացումը պարբերաբար դրվում է ԵԽԽՎ օրակարգում, որի պաշտոնատար անձինք բազմիցս բարձրացրել են այդ հարցը ։ Փաստաթղթի վավերացման ուշացումը անհասկանալի է ԵԽ անդամ պետությունների և ԵԽ ղեկավարների համար, հատկապես, հաշվի առնելով, որ Հայաստանում մահապատիժը դե յուրե վերացվել է ՀՀ սահմանադրությամբ:
Երևանի կողմից արձանագրության վավերացումը Եվրոպայի խորհրդի կողմից կգնահատվի որպես դրական քայլ, լուրջ առաջընթաց երկրում մարդու իրավունքների պաշտպանության ուժեղացման, ինչպես նաև Հայաստանը որպես իր պարտավորությունները հարգող ԵԽ անդամ պետություն դասակարգելու առումով: