


Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարգիս Հովհաննիսյանին ազատել է Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից: Որոշման համաձայն ՝ Պետական պահպանության ծառայության ղեկավարի պարտականությունների կատարումը հանձնարարվել է ՊՊԾ պետի տեղակալ Արթուր Գասպարյանին:
Նշենք, որ գեներալ-մայոր Սարգիս Հովհաննիսյանը Պետական պահպանության ծառայության պետ էր նշանակվել այս տարվա ապրիլի վերջին:



