Արմինֆո.Առաջիկայում Ազգային ժողով կներկայացվի նոր Աշխատանքային օրենսգիրքը, որում իրենց արտացոլումը կգտնեն երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանը՝ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ներկայացնելով "Երեխայի իրավունքների մասին" օրենքում փոփոխությունների նախագիծը։
Նրա խոսքով, ավարտին է մոտենում երեխաների իրավունքների պաշտպանության համալիր ծրագիրը, եւ նախկինում իրականացված ռազմավարությունների հիման վրա Ընտանեկան օրենսգրքում կարտացոլվեն այն դրույթները, որոնք նախատեսվում է ամրագրել "Երեխայի իրավունքների մասին" օրենքի նախագծում: Երեխայի իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերի իրականացման համար պետությունը կստանձնի նոր համալիր ծրագրի մշակման պատասխանատվությունը, որտեղ կներկայացվեն երեխայի ընտանեկան բռնությունից, կրթության, բժշկական օգնության, մշակութային ժառանգության հասանելիության ապահովմանն ուղղված միջոցառումներ և այլն: