Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի սեպտեմբերի 11-ին մեկնարկող նիստի օրակարգում ընդգրկված է 48 հարց: ԱԺ հաղորդագրության համաձայն, համապատասխան որոշումն ընդունվել է ԱԺ խորհրդի նիստում:
Ընդհանուր առմամբ, մեծ օրակարգում ընդգրկված է 54 հարց։ ԱԺ խորհուրդը քննարկել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության խորհրդի անդամների նշանակման հարցը: ԱԺ իշխող խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի, իսկ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցությունը Թադևոս Ավետիսյանի թեկնածությունը: Քվեարկության արդյունքում Արուսյակ Ջուլհակյանը նշանակվել է խորհրդի անդամ: