Արմինֆո. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հարցն այս պահին Երևանի օրակարգում չէ։ Այդ մասին սեպտեմբերի 7-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր
Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ ՀԱՊԿ-ի վերաբերյալ քննադատական հայտարարություններ են հնչում, բայց դա չի նշանակում դուրս գալ կազմակերպությունից: Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա, ինչպես նշել է փոխարտգործնախարարը, Երեւանը Մոսկվայի հետ աշխատանքային հարաբերություններ ունի, որոնց ընթացքում լինում են եւ տարաձայնություններ, եւ խնդրահարույց հարցերի քննարկումներ: "Նման հարաբերություններ լինում են գրեթե բոլոր երկրների հետ", - ընդգծել է Հովհաննիսյանը, չհամաձայնելով այն պնդումների հետ, թե երկկողմ հարաբերությունների գործընթացում ակնհայտ լարվածություն է նկատվում: <Այս գործընթացը չի կարող որակվել որպես լարված հարաբերություններ: Աշխատանքային կարգով քննարկումներ են ընթանում տարբեր ուղղություններով", - ասել է ԱԳ նախարարի տեղակալը։