
Իրանի և Արևմուտքի միջև հարաբերոթյունների կարգավորումը, անկասկած, դրական քայլ է, սակայն, դրա ազդեցությունը Կովկասում կլինի երկրորդական: Նման կարծիք է արտահայտել Լոնդոնի արևելյան և աֆրիկական հետազոտությունների դպրոցի ժամանակից Կենտրոնական Ասիայի և Կովկասի Կենտրոնի գիտաշխատող Լորենս Բրոերսը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին:
«Թե հայերը, և թե ադրբեջանցիները, Իրանի հետ ընդհանուր շատ բաներ ունեն, որը Հարավային Կովկասում գաղափարական կապվածությամբ ավելի ցածր է ընկալվում, քան Ռուսաստանն ու Թուրքիան: Միևնույն ժամանակ, Իրանի մարգինալ դերը տարածաշրջանում այսօր պայմանավորված է որոշակի բարդություններով, որոնք նա ժառանգել է կայսրության ժամանակաշրջանից, ինչպես նաև զանազան այլ դերերով, որոնք բնորոշ են այդ պետության կրոնական բնույթից»,-նշել է նա:
Այս առումով վերլուծաբանը նշել է Իրանի և Ադրբեջանի բարդ և ընդհանուր ժառանգությունը, որը յուրաքանչյուր կողմից ստիպում է միմյանց դիտել որոշակի անվստահությամբ: Նա համոզված է, որ Իրանն աստիճանաբար, պրագմատիկորեն, կմիանա քաղաքական ոլորտների լայն դիապազոնին: Դա կարող է նվազեցնել նրա աշխարհաքաղաքական մեկուսացումը Հարավային Կովկասում, միաժամանակ առաջնային դրական արդյունք ապահովելկով ԼՂՀ հակամարտության համար:
Նշելով ԼՂՀ հակամարտության կարգավորման Մինսկի գործընթացի ստագնացիոն իրավիճակը փոխելու անհրաժեշտությունը, Բրոերսն ընդգծել է, որ ղարաբաղյան խաղաղ գորընթացն արդեն այնքան է լցվել, որ ինքը կդերադասեր ավելի շատ փոփոխություններ տեսնել հայ-ադրբեջանական հարաբերություններում, իսկ ավելի քիչ` Մինսկի գործընթացում: Բրոերսը համոզված է, որ պաշտոնականմ բանակցությունների դիապազոնի ընդլայնումը – Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների ձևաչափով, կարող է ավելի շատ դիվիդենտներ բերել, քան մեկ միջազգային տեղը բանակցությունների սեղանին:
«Բացի այդ, Ղարաբաղի գծով Իրանի միջնորդական առաջին միջազգային ջանքերն ազատվեցին անարդյունք, ինչպես իրանական դիվանագիտության, այնպես էլ Լևոն Տեր-Պետրոսյանի համար: Ես ակնկալում եմ, որ Իրանը, ելնելով այդ փորձից, ավելի զույշ կլինի ԼՂՀ կարգավորման հարցում իր մասնակցությնա առումով»,-եզրափակել է բրիտանացի վերլուիծաբանը:
Հայաստանի լրագրողների համար վերլուծաբանների և քաղաքական գործիչների հարցազրույցները կազմակերպվում են Ռեգիոն Հետազոտական կենտրոնի «Արդի երկխոսություններ Հայաստանի նոր րնտեգրացիոն օրակարգի մասին» նախագծի շրջանակներում: