Արմինֆո.Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստան կայցելի այս շաբաթվա վերջին: Այդ տեղեկությունն ԱրմԻնֆո-ին հաստատել է դիվանագիտական շրջանակներին մոտ աղբյուրը:
Աղբյուրի համաձայն՝ Ֆրանսիայի նախագահը սեպտեմբերի 9-10-ը կայցելի Երևան, որից հետո կմեկնի Բաքու: Երևանում եւ Բաքվում բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը կլինի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն ու Լաչինի միջանցքի ապաշրջափակումը։