Arminfo.info


 Չորեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2023 12:38
Նաիրա Բադալյան

Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը, մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի համար

Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը, մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի համար

Արմինֆո.: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով:

 

Ինչպես հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, 2008-2015 թվականներին Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կ.Գ.-ն, տեղյակ լինելով օրենսդրական արգելքի մասին (պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը՝ զբոսայգիները, պուրակները, այգիներն ու ընդհանուր օգտագործման այլ տարածքները չեն կարող սեփականության իրավունքով փոխանցվել քաղաքացիներին և իրավաբանական անձանց), իր լիազորություններն օգտագործել է պետական և ծառայողական շահերին հակառակ, խախտել մի շարք իրավական ակտերի պահանջներն ու օտարել հողատարածքները:

 

«Մասնավորապես.

 

1.Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կ.Գ.-ն խախտել է Հողային օրենսգրքի 60-րդ հոդված պահանջները (օտարման ոչ ենթակա հողատարածքներ), անտեսել՝ Աբովյան քաղաքի գլխավոր հատակագիծը հաստատելու վերաբերյալ Կառավարության որոշման պահանջները և Ռոսիա փողոցի 1/4 hասցեում գտնվող զբոսայգու 782.3 քմ մակերեսով հողատարածքը 1 մլն 858 հազար 100 դրամով օտարել է մարզի դատախազի նախկին տեղակալի քրոջը՝ Ա.Գ.-ին:

2.Վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Կ.Գ.-ն, տեղյակ լինելով, որ Աբովյան քաղաքի Կոտայքի 1/80 հասցեում գտնվող 2020 քմ մակերեսով օտարման ոչ ենթակա հաղամասը հանդիսանում է պատմության և մշակույթի արժեք, գույքն օտարել է ինքն իրեն: Օտարումից հետո, իր հետ փոխկապակցված անձանց՝ մոր՝ Ն.Ք.-ի, հորեղբոր որդիներ՝ Օ.Գ.-ի և Ս.Գ.-ի, աներոջ հորեղբորորդի՝ Ս.Ծ.-ի հետ նախնական համաձայնությամբ և համակատարմամբ, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը:

3.Կ.Գ.-ն խախտելով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջները, մասնավորեցման ոչ ենթակա ջրավազանն ու դրա պահպանման-սպասարկման համար առանձնացված հողամասն (համապատասխանաբար՝ 1545.0 քմ և 1836.53 քմ) իր օգնական Մ.Հ.-ի օժանդակությամբ օտարել է այդ ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Մ.Մ.-ին:

4.Կ.Գ.-ն, իր օգնական Մ.Հ.-ի և Համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Ս.Խ.-ի օժանդակությամբ, քաղաքացի Կ.Կ.-ին է օտարել մասնավորեցման ոչ ենթակա 768.5 քմ մակերեսով զբոսայգին:

5.Կ.Գ.-ն, պարտավորություն ունենալով դադարեցնել քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը և վերացնել դրա հետևանքները, իր ընտանիքի կողմից տնօրինվող, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող, նախկինում ինքնակամ կառուցված՝ 461.4 քմ մակերեսով երկհարկանի հյուրանոցը, 79.6 քմ մակերեսով պահակատունը, 168.7 գծամետր պարիսպը, ինչպես նաև 6.1 մետր տրամագծով շատրվանը քանդելու ուղղությամբ որևէ գործողություն չի ձեռնարկել: Հակառակը՝ կատարել է պաշտոնեական կեղծիք. հատակագծում չի ներառել հողամասի՝ շինությամբ ծանրաբեռնված լինելու փաստն ու 7175.83 քմ մակերեսով հողամասը ցածր գնով, երկարաժամկետ վարձակալության է տրամադրել իր ընտանիքին պատկանող «Հին Փարվանա» ՍՊ ընկերությանը:

6.Կ.Գ.-ն, քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել է իր լիազորություններն ու կատարել փողերի լվացում: Մասնավորապես՝ Կ.Գ.-ն 454 մլն 662 հազար դրամ կադաստրային արժեքով բնակելի կառուցապատման հողատարածքի նպատակային նշանակությունը փոխելով գյուղատնտեսականի՝ ձևական աճուրդների միջոցով, ցածր գնով՝ 712 հազար 400 դրամով, հողատարածքն օտարել է փաստացի իրեն պատկանող՝ «Ա. Ավդալյան» ՍՊ ընկերությանը և օրինականացրել գույքը:

7.Կ.Գ.-ն, իր օգնական Մ.Հ.-ի, Համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական ծրագրերի, տեղեկատվության և գործավարության բաժնի պետ Ա.Զ.-ի և «Գիս-Արտ» ՍՊԸ աշխատակից Վ.Վ.-ի առերևույթ հանցավոր գործողությունների արդյունքում, Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա՝ Աբովյան համայնքի գլխավոր հատակագծում որպես ճանապարհ և մայթ նշված հողատարածքը օտարել է ինքն իրեն: Այնուհետև, Կ.Գ.-ն փոխել է շուրջ 84 մլն 253 հազար 50 դրամ կադաստրային արժեքով 5.9 հա արտադրական և արդյունաբերության համար նախատեսված պահուստային տարածքների նշանակությունը գյուղատնտեսականի և ձևական առուվաճառքի պայմանագրերով, 400 հազար 500 դրամով օտարել է իր ընկերոջը՝ Մ.Մ.-ին՝ համայնքին պատճառելով 83 մլն 852 հազար 550 դրամի գույքային վնաս:

 

Վերոշարադրյալի հիման վրա՝ դատախազը սեփական նախաձեռնությամբ 2023 թվականի սեպտեմբերի 6–ին Կ.Գ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) (1 դրվագ), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) (6 դրվագ), 01.07.2022 թվականին ուժի մեջ մտած՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ) (1 դրվագ), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում) (2 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) (2 դրվագ):

 

 Առերևույթ կատարված հանցավոր արարքների արդյունքում համայնքին պատճառվել է 537 մլն 802 հազար 150 դրամի գույքային վնաս, որից 474 մլն 949 հազար 600 դրամը նախաքննության ընթացքում վերականգնվել է:

 

 Համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում:

 Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, մասնավորեցման ոչ ենթակա Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի 1/4, Կոտայքի 1/80 հասցեների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Մ.Մ.-ին օտարված ջրավազանն ու դրա պահպանման-սպասարկման համար առանձնացված հողամասը, գլխավոր հատակագծում որպես ճանապարհ և մայթ նշված և հետագայում Մ.Մ.-ին վաճառված հողատարածքները օտարելու վերաբերյալ ոչ իրավաչափ վարչական ակտերը վերացնելու պահանջներով հայցեր է հարուցել Վարչական դատարան», - ասվում է հաղորդագրությունում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ադրբեջանի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆԱդրբեջանի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ
ԱԳՆ. Թեհրանը հետեւում է Իրանի դեմ ագրեսիայի ակտի վերսկսման համար հարեւան երկրների տարածքի օգտագործմանն ուղղված Իսրայելի գործողություններին.ԱԳՆ. Թեհրանը հետեւում է Իրանի դեմ ագրեսիայի ակտի վերսկսման համար հարեւան երկրների տարածքի օգտագործմանն ուղղված Իսրայելի գործողություններին.
Սամվել Կարապետյանի գրասենյակ. հանրային աջակցությունը չի կարող և չպետք է ենթարկվի գրաքննությանՍամվել Կարապետյանի գրասենյակ. հանրային աջակցությունը չի կարող և չպետք է ենթարկվի գրաքննության
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասինՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին
"Թավշյա հեղափոխությունից" հետո Փաշինյանը եռապատկել է Ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորումը
Հայաստանում բժիշկ-ռադիոլոգին կդատեն զորակոչիկի բժշկական փաստաթղթերը կեղծելու համարՀայաստանում բժիշկ-ռադիոլոգին կդատեն զորակոչիկի բժշկական փաստաթղթերը կեղծելու համար
Լավրով. Եթե Հայաստանը երես թեքի իր դաշնակիցներից, հազիվ թե դա օգուտ տա հայ ժողովրդինԼավրով. Եթե Հայաստանը երես թեքի իր դաշնակիցներից, հազիվ թե դա օգուտ տա հայ ժողովրդին
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի  1-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 1-ին
Իրան-Թուրքիա սահմանին տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև ՀայաստանումԻրան-Թուրքիա սահմանին տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Հայաստանի խորհրդարանականներն ԱՄՆ-ում մի շարք հանդիպումներ են ունեցելՀայաստանի խորհրդարանականներն ԱՄՆ-ում մի շարք հանդիպումներ են ունեցել
Միրզոյան. Հայաստանն ու ԵՄ-ն այսօր ազդարարում են երկկողմ հարաբերություններում արձանագրված կարևոր ձեռքբերումների մասինՄիրզոյան. Հայաստանն ու ԵՄ-ն այսօր ազդարարում են երկկողմ հարաբերություններում արձանագրված կարևոր ձեռքբերումների մասին
Մինասի որմնանկարները կվերադառնան նկարչի տուն-թանգարանՄինասի որմնանկարները կվերադառնան նկարչի տուն-թանգարան
Միրզոյանն ու Կալասը ստորագրել են ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիրՄիրզոյանն ու Կալասը ստորագրել են ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիր
Կալաս. ԵՄ-ը ոգեշնչված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացով և կցանկանար հնարավորինս շուտ տեսնել դրա ավարտըԿալաս. ԵՄ-ը ոգեշնչված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացով և կցանկանար հնարավորինս շուտ տեսնել դրա ավարտը
ԱԺ փոխնախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Մերձավոր ԱրևելքումԱԺ փոխնախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում
Շնորհակալության օր հաճախորդների համար IDBank-ումՇնորհակալության օր հաճախորդների համար IDBank-ում
Թիվ 157 մսուր-մանկապարտեզը հրաժեշտ տվեց այս տարվա ավագ խմբի իր սաներինԹիվ 157 մսուր-մանկապարտեզը հրաժեշտ տվեց այս տարվա ավագ խմբի իր սաներին
Միրզոյանը Լավրովին կոչ է արել չմիջամտել Հայաստանի Միրզոյանը Լավրովին կոչ է արել չմիջամտել Հայաստանի "ներքին գործերին"
Սամվել Կարապետյանը հերթական ուղերձն է հղել քննչական մեկուսարանիցՍամվել Կարապետյանը հերթական ուղերձն է հղել քննչական մեկուսարանից
Բագրատ Գալստյանին և Միքայել Աջապահյանին հատուկ նույն խցում են տեղավորել, որպեսզի գաղտնալսեն նրանց խոսակցությունները. փաստաբանի ենթադրությունըԲագրատ Գալստյանին և Միքայել Աջապահյանին հատուկ նույն խցում են տեղավորել, որպեսզի գաղտնալսեն նրանց խոսակցությունները. փաստաբանի ենթադրությունը
Լավրով. Հայաստանում եկեղեցու վրա հարձակումները մտահոգություն են հարուցումԼավրով. Հայաստանում եկեղեցու վրա հարձակումները մտահոգություն են հարուցում
ԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամ
Մենք վերադարձանք 1937 թվական. Բագրատ արքեպիսկոպոս ԳալստանյանՄենք վերադարձանք 1937 թվական. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Էջմիածնի Մայր տաճարում ողջ շաբաթ պատարագ կմատուցվի գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համարԷջմիածնի Մայր տաճարում ողջ շաբաթ պատարագ կմատուցվի գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար
Հայաստանի ԱԳ նախարարը չի մեկնել Ղրղզստան՝ ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստիՀայաստանի ԱԳ նախարարը չի մեկնել Ղրղզստան՝ ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի
Կոնստանտին Զատուլին. Ադրբեջանը երբեք չի եղել Ռուսաստանի ռազմավարական գործընկերըԿոնստանտին Զատուլին. Ադրբեջանը երբեք չի եղել Ռուսաստանի ռազմավարական գործընկերը
ՀՅԴ. Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը խրախուսում է Հայաստանում ձևավորվող ավտորիտար համակարգըՀՅԴ. Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը խրախուսում է Հայաստանում ձևավորվող ավտորիտար համակարգը
Ֆրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգինՖրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգին
Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարքը շնորհավորել է Արամ Ա-ին գահակալության 30-ամյակի առթիվՄոսկվայի և համայն Ռուսիո պատրիարքը շնորհավորել է Արամ Ա-ին գահակալության 30-ամյակի առթիվ
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հանդես է եկել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին զորակցության մասին հայտարարությամբԵրուսաղեմի Հայոց պատրիարքարանը հանդես է եկել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին զորակցության մասին հայտարարությամբ
Հայաստանում հերքում են Հայաստանում հերքում են "Դիլիջան" ազգային պարկի տարածքում միջուկային թափոններ պահելու մասին լուրերը
ՄԷԿ-ն իր աջակցությունն է հայտնել ՄԷԿ-ն իր աջակցությունն է հայտնել "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենԱնդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն
Հայաստանի վարչապետն առաջարկում է հրաժարվել հանրային միջավայրում հայհոյանք օգտագործելուցՀայաստանի վարչապետն առաջարկում է հրաժարվել հանրային միջավայրում հայհոյանք օգտագործելուց
Դավիթ Անանյան. Այս քաղաքական բեմադրության վերջնանպատակը պարզ է՝ Վեհափառն ու ՀԱԵԴավիթ Անանյան. Այս քաղաքական բեմադրության վերջնանպատակը պարզ է՝ Վեհափառն ու ՀԱԵ
Վենետիկի Մխիթարյան միաբանությունն աջակցություն է հայտնել ՀԱԵ-ին և Ամենայն հայոց կաթողիկոսինՎենետիկի Մխիթարյան միաբանությունն աջակցություն է հայտնել ՀԱԵ-ին և Ամենայն հայոց կաթողիկոսին
Պարզվել է, որ Մայր Աթոռի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ձերբակալվածների թվում կան նաև անչափահասներ. ՄԻՊ ագրասենյակՊարզվել է, որ Մայր Աթոռի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ձերբակալվածների թվում կան նաև անչափահասներ. ՄԻՊ ագրասենյակ
ԱՄՆ-ում ԱԺ պատգամավորները ներկայացրել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մանրամասներըԱՄՆ-ում ԱԺ պատգամավորները ներկայացրել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մանրամասները
Շվեդիայի դեսպան. լավ հուշերով եմ հեռանում ՀայաստանիցՇվեդիայի դեսպան. լավ հուշերով եմ հեռանում Հայաստանից
Դատախազությունը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղավորության ապացույցներ է ներկայացրելԴատախազությունը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղավորության ապացույցներ է ներկայացրել
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով. փաստաբանՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով. փաստաբան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Սույն թվականի հունիսի 27-ը կմնա որպես ազգային ամոթի օրՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Սույն թվականի հունիսի 27-ը կմնա որպես ազգային ամոթի օր
ՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից ՀԱԵ վեհարանի դեմ իրականացված աննախադեպ գրոհըՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից ՀԱԵ վեհարանի դեմ իրականացված աննախադեպ գրոհը
Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե Հայաստանն արդեն հաշտության համաձայնագիր է ստորագրելՄիխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե Հայաստանն արդեն հաշտության համաձայնագիր է ստորագրել
Էլցանցերի հասցեին Փաշինյանի հերթական մեղադրանքը՝ հերթական սուտԷլցանցերի հասցեին Փաշինյանի հերթական մեղադրանքը՝ հերթական սուտ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «հանձնվել է» Քննչական կոմիտեինՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «հանձնվել է» Քննչական կոմիտեին
ԻԻՀ դեսպան. Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան կկազմակերպվի մինչև ամռան վերջԻԻՀ դեսպան. Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան կկազմակերպվի մինչև ամռան վերջ
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը դատապարտում է բռնությունը Եկեղեցու նկատմամբ. հայտարարություն«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը դատապարտում է բռնությունը Եկեղեցու նկատմամբ. հայտարարություն
Փաշինյանի հերթական հակառեկորդը. նրա աշխատանքից գոհ է Հայաստանում հարցվածների ընդամենը 8,2 տոկոսը. հարցումՓաշինյանի հերթական հակառեկորդը. նրա աշխատանքից գոհ է Հայաստանում հարցվածների ընդամենը 8,2 տոկոսը. հարցում
Հայաստանում հարցվածների գրեթե կեսը չի աջակցել Փաշինյանի այցին ԹուրքիաՀայաստանում հարցվածների գրեթե կեսը չի աջակցել Փաշինյանի այցին Թուրքիա
Հայաստանում հարցվածների 66,8% - ը Սամվել Կարապետյանին համարում է քաղբանտարկյալ. հարցումՀայաստանում հարցվածների 66,8% - ը Սամվել Կարապետյանին համարում է քաղբանտարկյալ. հարցում
Միքայել Աջապահյանը ոտքով ուղևորվել է Երևան՝ Քննչական կոմիտեՄիքայել Աջապահյանը ոտքով ուղևորվել է Երևան՝ Քննչական կոմիտե
ՀՅԴ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա սրբապիղծ հարձակմանը զուգընթաց շարունակվում են ընդդիմադիրների նկատմամբ ապօրինություններըՀՅԴ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա սրբապիղծ հարձակմանը զուգընթաց շարունակվում են ընդդիմադիրների նկատմամբ ապօրինությունները
Մայր Աթոռը հորդորում է ժողովրդին չտրվել սադրանքներիՄայր Աթոռը հորդորում է ժողովրդին չտրվել սադրանքների
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի  30-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի 30-ին
ԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ
Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ի աջակցություն Հայ Առաքելական ԵկեղեցուՌուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ի աջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանրային համերաշխության կոչ է անումՀայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանրային համերաշխության կոչ է անում
ՀԱԿ. Ավելի վատ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ վարվել են միայն բոլշևիկներըՀԱԿ. Ավելի վատ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ վարվել են միայն բոլշևիկները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդինIDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է