Արմինֆո. 94 տարեկան հասակում մահացել է լեգենդար հայ մարմնամարզիկ Ալբերտ Ազարայանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը:
«Սիրելի հայրենակիցներ, խոր վշտով պիտի տեղեկացնեմ, որ քիչ առաջ կյանքի 94-րդ տարում իր մահկանացուն կնքեց բոլոր ժամանակների մեծագույն հայ մարզիկ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԸ: Պատիվ և երջանկություն էր լինել ՔՈ ժամանակակիցը, հանգչիր խաղաղությամբ սիրելի՜ վարպետ», - գրել է նա ։
Նշենք, որ Ալբերտ Ազարյանը օլիմպիական եռակի չեմպիոն էր, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ տասնմեկակի չեմպիոն: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1954): ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1966): Միջազգային կարգի դատավոր (1970): Հանդես է եկել" Սպարտակում " (Երևան)։ Օղակների վրա վարժության տարրերից մեկը՝ «խաչը», կրում է Ալբերտ Ազարյանի անունը