Արմինֆո.Իմ սիրելի հայ ժողովուրդ, ես մտածում եմ ձեր մասին և սեր եմ հղում ողջ հայ ժողովրդին Հայաստանում, Արցախում և ամբողջ աշխարհում: Այդ մասին Instagram-ի իր էջում գրել է ամերիկացի լեգենդար ռեփեր Snoop Dogg-ը։
Իր հրապարակման մեջ երաժիշտը բոլորին ուժ է մաղթել, հիշեցնելով, որ Հայաստան է գալու սեպտեմբերի 23-ին կայանալիք համերգով:
Հիշեցնենք, որ դեռևս հուլիսի վերջին ամերիկացի ռեփերը հայտարարել էր Երևանում իր համերգի մասին ։ Նա սոցցանցերում հայտարարել է, որ դա սովորական համերգ չի լինելու, այլ լեգենդար շոու ։ < Լուրեր են շրջանառվում, որ հայ ժողովուրդը տեղափոխվել է հյուրընկալության նոր մակարդակ ։ Ես չեմ կարող սպասել, որ տեսնեմ բոլորիդ>, - ավելացրել է նա: Համերգը կկայանա "Հրազդան" մարզադաշտում:
ՀՀ կառավարությունը որոշել է հարկատուի միջոցներից 2 մլրդ 318 մլն դրամ (շուրջ 6 մլն դոլար ընթացիկ փոխարժեքով) հատկացնել ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի հյուրախաղերին: Նշված գումարը կուղղվի Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների կատարմանը, անվտանգության և ապահովագրության ծախսերին, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների անցկացմանը: