Արմինֆո.2023 թվականին Հայաստանի ճանապարհները սպասարկող ընկերությունները տուգանվել են, ընդհանուր առմամբ, 150 մլն դրամով։ Այդ մասին Հանրային հեռուստատեսության հարցազրույցում հայտարարել է "Ճանապարհային դեպարտամենտ" հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանը ։ Միայն վերջին 3 ամսում, ըստ նրա, արդեն գրանցվել է 2200 խախտում։
Ընկերությունների կողմից պարտավորությունների չկատարմանը հետեւելու գործում այս տարվա մայիսից հիմնադրամին օգնում են թվային լուծումները ՝ համապատասխան բջջային հավելվածի տեսքով, որն արձանագրում է ճանապարհների սպասարկմանն առնչվող ցանկացած խախտում:
"Եթե սահմանված ժամկետներում չվերացվեն թերությունները, ապա ընկերության նկատմամբ կկիրառվեն տուգանքներ, իսկ եթե խախտումները շարունակական բնույթ են կրում, արդյունքում, մենք խզում ենք պայմանագիրը", - պարզաբանել է Ավետիսյանը:
Միաժամանակ, նա պատմել է, որ ֆինանսավորման բացակայության պատճառով տեղական նշանակության ճանապարհների պատշաճ սպասարկում չի իրականացվում ։ Դրանց միայն մի փոքր մասն է վերահսկվում սպասարկող ընկերությունների կողմից ։ Սակայն այս հարցը, Ավետիսյանի խոսքով, շուտով քննարկման առարկա կդառնա մարզպետարանների հետ, ինչը արդյունքում թույլ կտա հասկանալ պահանջվող դրամական միջոցների ծավալը եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել:-