Արմինֆո.Իրանի համար կարևոր է հարգանքը տարածաշրջանի բոլոր երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Այդ մասին հայտարարել է ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռաիսին՝ նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ։
Իրանական Mehr լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հանդիպման ընթացքում Իրանի նախագահը բարձրացրել է տարբեր տարածաշրջաններում օտարերկրյա պետությունների ներկայությանը հակազդելու անհրաժեշտության հարցը, այդ թվում ՝ Կովկասում: Նա կարևորել է տարածաշրջանի երկրների միջև առկա խնդիրների լուծումը երկխոսության և համագործակցության միջոցով: