Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խորացնում է Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու իր արշավը: Այդ մասին X (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։
"Այսօր ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված մահաբեր հարձակումները և այս շաբաթվա սկզբին անմեղ հայ ուսանողների նկատմամբ դաժան վերաբերմունքը ևս մեկ ապացույց են այն բանի, որ Ալիևն օգտագործում է Լաչինի շրջափակումը Արցախում հայերին վախեցնելու և նրանց վրա հարձակումների համար: Նա խորացնում է հայերի դեմ էթնիկ զտումների իր արշավը", - նշել է կոնգրեսականը։