Արմինֆո.Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է թշնամական կողմի հերթական ապատեղեկատվությունը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 2-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ականանետից կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Ադրբեջանի ՊՆ-ն սադրանքը շարունակելու նպատակով տեղեկատվական հիմք է պատրաստում», - ասվում է Հայաստանի ՊՆ հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի զինված ուժերը զանգվածային գրոհ են ձեռնարկել Հայաստանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների վրա՝ ԱԹՍ-ների, ականանետերի և հրաձգային զինատեսակների կիրառմամբ: Հարձակումը հետ մղելիս զոհվել է երեք հայ զինվոր, երկուսը վիրավորվել են։