Արմինֆո.Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է Ադրբեջանի հետ շփման գծում կրակի ինտենսիվության նվազման մասին: «Ժամը 15:15-ի դրությամբ իրադրությունն անփոփոխ է. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է», - ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
Նշենք, որ սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից թշնամական ուժերը կրակի տակ են պահում ՀՀ ԶՈՒ դիրքերը Սոթքի և Նորաբակի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ականանետ և անօդաչու թռչող սարք։ Հակառակորդի ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի երկու զոհ, մեկ վիրավոր: Ժամը 13:50-ից կրակի ինտենսիվությունը, ըստ ՀՀ ՊՆ-ի, սկսել է նվազել, սակայն, թշնամական ուժերը սահմանի մոտ կենդանի ուժ և տեխնիկա են կուտակում: