Արմինֆո. Պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ հստակ երևում է՝ ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ: «Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել էր մեր՝ այդ մասին հրապարակած տեղեկատվությունը», - ասվում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Գերատեսչությունում նաեւ ընդգծել են, որ ժամը 13:50-ի դրությամբ իրադրության փոփոխություն չկա. Սոթքի և Նորաբակի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է կրակը հրաձգային զենքերից և ականանետից, եւ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ:
Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ժամը 14:15-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ նվազել է: