Արմինֆո.ն: 13:30-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ խոստանալով լրացուցիչ հայտարարություն անել։
Նշենք, որ ըստ ՀՀ ՊՆ-ի՝ թշնամական ուժերն առավոտից կրակի տակ են պահում ՀՀ ԶՈՒ դիրքերը Սոթքի և Նորաբակի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ականանետ և անօդաչու թռչող սարք։ Թշնամու ագրեսիայի արդյունքում՝ հայկական կողմն երկու զոհ, մեկ վիրավոր: