Արմինֆո. Արցախում կալանավորվել են հանրապետության նախագահի աշխատակազմի շենքի ուղղությամբ կրակոցներ արձակած անձինք: Այդ մասին հաղորդում է Արցախի քննչական կոմիտեն։
«Ի լրումն սույն թվականի օգոստոսի 28-ին մեր կողմից տարածված տեղեկատվության՝ հայտնում ենք, որ նախագահի նստավայրում հնչած կրակոցների դեպքով ենթադրյալ հանցագործություն կատարած և ձերբակալված 1981, 1983 թթ.. ծնված կասկածյալները որպես մեղադրյալ են ներգրավվել և նրանց մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով և 245-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման համար: ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը: Նախաքննությունը շարունակվում է», - ասվում է հաղորդագրությունում: