Արմինֆո.Արցախի հերոս, Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, գեներալ - լեյտենանտ Արշավիր Ղարամյանը նշել է Արցախի փրկության միակ ճանապարհը:
«Արցախը կարող է պայքարել և մնալ հայկական միայն մեկ պարագայում,եթե՝ Արցախի կառավարիչները (Նախագահ և կառավարության անդամներ,Աժ նախագահ և պատգամավորներ,դատավորներ,դատախազներ և այլ պատասխանատուներ) գիտակցեն,որ իրենք դատապարտված են մահվան՝ Արցախի կորստյան դեպքում և կունենան կյանք՝ Արցախի փրկության դեպքում...
Հ.Գ.1.Այլ տարբերակ չկա...
Ներքին երկաթյա կարգապահություն՝ հիմնված սոցիալական արդարության,կեղծ ժողովրդավարությունից հրաժարվելու,մասնակի կամ լրիվությամբ քաղաքական-հասարակական կազմակերպություների գործնեությունը սահմանափակելու ,բոլոր պառակտիչներին և սադրիչներին պատժելու և այլ նեգատիվ երևույթները պետական հանրային կյանքից վերացնելու հիմքի վրա...
Հ.Գ.2.Համախմբում գաղփարի շուրջը,կամ ուժի շուրջը,իսկ առավել արդյունավետ «ուժեղ գաղափարի» շուրջը...», - գրել է Ղարամյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ