Arminfo.info


 Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2023 11:04
Մարիաննա Մկրտչյան

Սերգեյ Ղազարյան. Ադրբեջանը հետևողական և համակարգված կերպով ստեղծում է անտանելի կենսապայմաններ Արցախում, որպեսզի ստիպի Արցախի ժողովրդին ընդունել իր վերջնագրային պահանջները

Սերգեյ Ղազարյան. Ադրբեջանը հետևողական և համակարգված կերպով ստեղծում է անտանելի կենսապայմաններ Արցախում, որպեսզի ստիպի Արցախի ժողովրդին ընդունել իր վերջնագրային պահանջները

Արմինֆո. Լաչինի միջանցքի պարամետրերն ու շահագործման ռեժիմը սահմանված են 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ, որի 6-րդ կետով ամրագրված է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև անխափան ցամաքային կապը։ Լաչինի միջանցքի վերահսկողությունը վերապահված է բացառապես ՌԴ խաղաղապահ զորակազմին։ Այդ մասին հայտարարել է  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝  ռուսական «The Moscow Times» առցանց պարբերականի հարցազրույցում:

 

«Սակայն պետք է ընդգծել, որ ադրբեջանական կողմի դիրքորոշումն ու գործողությունները լիովին հակասում են վերոնշյալ Եռակողմ հայտարարության թե՛ ոգուն, և թե՛ տառին։ Այս առումով հրատապ խնդիր է դառնում Եռակողմ հայտարարության շրջանակներում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների, այդ թվում՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ դրույթների՝ Ադրբեջանի կողմից խստիվ և անվերապահ իրականացման ապահովումը: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է միավորել ոչ միայն Ստեփանակերտի և Երևանի, այլև՝ Եռակողմ հայտարարության այն մասնակիցների ջանքերը, ովքեր իսկապես շահագրգռված են կայունության ապահովման և սահմանված պարտավորությունների պահպանման հարցում։

 

Բացի այդ, միջազգային դերակատարները, որոնք ողջունել են Եռակողմ հայտարարությունը և այժմ այն դիտարկում են որպես տարածաշրջանային անվտանգության ներկայիս ճարտարապետության հիմնաքար, նույնպես պետք է իրենց ներդրումն ունենան տարածաշրջանում կայունության ապահովման գործում:

2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված Եռակողմ հայտարարությունը չի ենթադրում Ադրբեջանի որևէ ներկայություն Լաչինի միջանցքում, առավել ևս՝ վերջինիս կողմից որևէ վերահսկողական գործառույթի իրականացում։ Այս տեսակետը 2023 թվականի փետրվարի 28-ին վերահաստատել է ՌԴ արտաքին գործերի նախարարը, որն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո հստակ ընդգծել է, որ Եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքում հսկիչ անցակետերի տեղադրում նախատեսված չէ:

 

Արդարադատության միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները հաստատում են Ադրբեջանի պարտավորությունը՝ «ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով», ինչը բացառում է Լաչինի միջանցքում անցակետի առկայությունը։

Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր՝ նախ «բնապահպանական բողոքի ակցիայի» պատրվակով, իսկ այնուհետև Եռակողմ հայտարարության խախտմամբ ապրիլի 23-ին միակողմանիորեն անցակետ տեղադրելով՝ Ադրբեջանը հետևողականորեն փորձում է խզել Արցախի ժողովրդի և Հայաստանի միջև առկա բնական խորը կապերը, զրկել նրան ինքնությունից, ինքնաբավությունից և զարգացման հնարավորություններից։ Ադրբեջանը հետևողական և համակարգված կերպով ստեղծում է անտանելի կենսապայմաններ Արցախում, որպեսզի ստիպի Արցախի ժողովրդին ընդունել իր վերջնագրային պահանջները։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը և սովի ու հարկադրանքի միջոցով Արցախի ժողովրդին սեփական դիրքորոշման պարտադրումը պաշտոնական Բաքվի ցեղասպանական քաղաքականության մաս են կազմում։ Հետևաբար, մենք բարձրաձայնում ենք ցեղասպանության հանցագործության կանխարգելման գործում միջազգային հանրության և, առաջին հերթին, համաշխարհային դերակատարների պատասխանատվության մասին և ելնում ենք նրանից, որ տվյալ պետություններն ու կազմակերպություններն ունեն համապատասխան ռեսուրսներ և գործիքակազմ՝ մարդկության դեմ նման հանցագործությունը կանխելու համար։ Հուսով ենք, որ նրանք կօգտագործեն իրենց հնարավորությունների ողջ զինանոցը՝ աղետալի հետևանքներից խուսափելու համար։ Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ ցեղասպանության կանխարգելումը ոչ միայն միջազգային հանրության բոլոր անդամների իրավունքն է, այլ նաև պարտավորությունը», - նշել է Արցախի արտգործնախարարը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Ստեփանակերտում կա պաշտոնյաների որոշակի խումբ, որը պատասխանատու է ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու համար, Ղազարյանը հիշեցրել է, որ 2020 թվականին ռազմական գործողությունների ավարտից ի վեր՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, արցախյան և ադրբեջանական կողմերի միջև պարբերաբար անց են կացվել հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են մի շարք տեխնիկական և հումանիտար հարցեր, այդ թվում՝ կենսական նշանակության ենթակառուցվածքների վերականգնման վերաբերյալ։

«Ինչ վերաբերում է քաղաքական հարցերի քննարկմանը, այդ թվում՝ կապված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման հետ, մենք մշտապես ընդգծել ենք համաձայնեցված միջազգային ձևաչափի անհրաժեշտությունը, որի շրջանակներում հնարավոր կլինի ձեռնամուխ լինել փոխընդունելի, հավասարակշռված լուծումների որոնմանը, որոնք կապահովեն կայուն, արդար և արժանապատիվ խաղաղություն:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, երկրի այլ լիազոր կառույցների հետ համագործակցությամբ, մշակում և Հանրապետության Նախագահի դիտարկմանն է ներկայացնում բանակցային գործընթացի վերաբերյալ համապատասխան առաջարկություններ, նկատառումներ և դիրքորոշումներ։

Բացի այդ, առանցքային հարցերի շուրջ քննարկումներ են անցկացվում նաև տարբեր քաղաքական ուժերի և պատասխանատու անձանց մասնակցությամբ, որից հետո կայացվում են համապատասխան որոշումներ», - նշել է արտգործնախարարը։

Անդրադառնալով այդ բանակցություններում Արցախի ղեկավարության կարմիր գծերի վերաբերյալ հարցին՝ Ղազարյանն արձանագրել է, որ Արցախի ժողովուրդն ու իշխանությունները բոլորից լավ գիտեն ինչպես խաղաղության, այնպես էլ՝ պատերազմի գինը: «Մենք պատրաստ ենք քննարկել բարդ և ցավոտ հարցերի ողջ շրջանակը՝ պայմանով, որ բանակցությունների ընթացքն ու արդյունքը չպետք է կանխորոշված լինեն: Իսկ հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի թե՛ անհատական, թե՛ հավաքական իրավունքների բազմաթիվ խախտումներ են տեղի ունենում, պետք է հստակ միջազգային երաշխիքներ սահմանվեն Արցախի ժողովրդի իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի իրացման համար», - ասել է նախարարը:

Պատասխանելով, այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի առաջարկներին, ով պնդում է բանակցությունների իր տեսլականի վրա, Արցախի արտգործնախարարն ասել է. «Դիրքորոշումների և որոշումների մշակման գործընթացում Արցախի Հանրապետության իշխանությունները մշտապես հաշվի են առնում տարբեր քաղաքական ուժերի և հասարակական գործիչների առաջարկներն ու տեսակետները: Հանրապետության նախագահը բազմիցս և հրապարակայնորեն հայտարարել է, որ եթե քաղաքական ուժերից կամ այլ գործիչներից որևէ մեկն ունի առաջարկներ կամ ստեղծված բարդ իրավիճակից ելքի տեսլական, ապա իշխանությունները պատրաստ են քննարկելու բոլոր ողջամիտ առաջարկները կառուցողական համագործակցության շրջանակներում՝ պետության ու ժողովրդի ընդհանուր նպատակներին հասնելու համար»:

Անդրադառնալով ճշգրտող հարցին, թե արդյոք իր համար սկզբունքորեն ընդունելի է «Ղարաբաղի հայերի ինտեգրում» եզրույթի կիրառումը, որն օգտագործում է Ադրբեջանը, Արցախի արտգործնախարարն արձանագրել է, որ, նախ, պետք է ընդգծել, որ Ադրբեջանն օգտագործում է «ինտեգրում» եզրույթը՝ քողարկելու Արցախի ժողովրդի բռնի հպատակեցման և պատմական հայրենիքից նրա հետագա վտարման ներկայումս իր կողմից իրականացվող քաղաքականությունը: «Հետևաբար, եզրույթների գնահատումն անհնար է առանց հաշվի առնելու այն նպատակները, որոնց համար դրանք օգտագործվում են։ Կարծում ենք, որ ավելի ճիշտ է խոսել փոխընդունելի և հավասարակշռված ձևակերպումների որոնման մասին, որոնք ուղղված կլինեն կայուն ու արդար որոշումների մշակմանը և կծառայեն խաղաղության շահերին», - հայտարարել է Ղազարյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն էՀայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն է
ՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներինՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներին
Պաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում էՊաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում է
Ի՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստումԻ՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստում
Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարանԱրայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարան
Արման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքըԱրման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքը
Կորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներինԿորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներին
Նախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակովՆախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակով
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումըԼրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումը
Գրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններինԳրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններին
Վերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետինՎերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետին
Օդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտՕդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտ
"Մուլտի Տրանսպորտ" ընկերության տնօրենի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ
Փաստաբան․ Փաստաբան․ "Մայր Հայաստանի" քաղխորհրդի անդամի ապօրինի կալանավորման վերաբերյալ բողոքը մինչ օրս չի փոխանցվել դատավորին 
«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին
Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվելԳեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվել
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը
Գրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ըԳրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ը
Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի 
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիրՀայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիր
Հայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունըՀայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը
"Արցախ" միություն. Եվրախորհրդարանի պատգամավորը Եվրահանձնաժողովից պահանջել է ապահովել արցախահայության անարգել Հայրենիք վերադառնալու իրավունքը
ՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաքՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաք
Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>
Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար 
Հարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համարՀարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համար
Քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախկին պատգամավորի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետիՔաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախկին պատգամավորի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետի
Նարեկ Կարապետյան․ Իմ տան խուզարկության ժամանակ իրավապահները ոչինչ չեն գտել  Նարեկ Կարապետյան․ Իմ տան խուզարկության ժամանակ իրավապահները ոչինչ չեն գտել  
Լոուրենս Վոնգ․ Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է ավելի քան մեկ դար առաջԼոուրենս Վոնգ․ Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է ավելի քան մեկ դար առաջ
Պորտուգալիան նոր դեսպան ունի ՀայաստանումՊորտուգալիան նոր դեսպան ունի Հայաստանում
Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր "թշնամի" է ստեղծում ՝ ի դեմս Ռուսաստանի
Դավիթ Ղազինյան. Ընդդիմության ներկայացուցիչների դեմ անընդհատ մեղադրանքները իշխանությունների վախի դրսևորում ենԴավիթ Ղազինյան. Ընդդիմության ներկայացուցիչների դեմ անընդհատ մեղադրանքները իշխանությունների վախի դրսևորում են
Փորձագետ. Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է խոշոր բիզնեսի և կառավարության միջև հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և այս մոդելը կիրառվում է շատ այլ հետխորհրդային երկրներումՓորձագետ. Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է խոշոր բիզնեսի և կառավարության միջև հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և այս մոդելը կիրառվում է շատ այլ հետխորհրդային երկրներում
Արտակ Բեգլարյան. Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտներըԱրտակ Բեգլարյան. Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտները
Փորձագետ. Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի դեմ ագրեսիվ ծրագրերըՓորձագետ. Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի դեմ ագրեսիվ ծրագրերը
Ծառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջևԾառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև
Վարդևանյան. Փաստաբանների թիմը կբողոքարկի Նարեկ Կարապետյանի տունը խուզարկելու որոշումըՎարդևանյան. Փաստաբանների թիմը կբողոքարկի Նարեկ Կարապետյանի տունը խուզարկելու որոշումը
Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններից մեկը վերսկսել է գործունեությունըԳագիկ Ծառուկյանի ձեռնարկություններից մեկը վերսկսել է գործունեությունը
«Հայաստան» դաշինքը քննադատեց դատարանին պատգամավոր Սարգսեանի կալանքը երկարաձգելու համար«Հայաստան» դաշինքը քննադատեց դատարանին պատգամավոր Սարգսեանի կալանքը երկարաձգելու համար
«  Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։« Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։
«Միասնության թևերը» դատապարտեցին Փաշինյանի քաղաքական հրահանգը իրենց դաշնակցի վերաբերյալ«Միասնության թևերը» դատապարտեցին Փաշինյանի քաղաքական հրահանգը իրենց դաշնակցի վերաբերյալ
Մեդիա. ԵՄ-ն կստիպի Հայաստանին վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետՄեդիա. ԵՄ-ն կստիպի Հայաստանին վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետ
Դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահի հայցը ՀՀ վարչապետի դեմԴատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահի հայցը ՀՀ վարչապետի դեմ
Հայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանինՀայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանին
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են ընթանումՆարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են ընթանում
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է ՎրաստանՀայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան
Հայաստանն ու Իրանն   օրակարգում  քննարկել են  Երկկողմ հարաբերությունները Հայաստանն ու Իրանն օրակարգում քննարկել են Երկկողմ հարաբերությունները
Դավիթ Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնիցԴավիթ Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից
ՊԵԿ նախկին ղեկավար․ Լիպարիտ Դրմեյանի դեմ հրապարակային հարձակումը պատահական չէՊԵԿ նախկին ղեկավար․ Լիպարիտ Դրմեյանի դեմ հրապարակային հարձակումը պատահական չէ
ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբ
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
Հայաստանում կհայտնվի գորգերի թանգարան Հայաստանում կհայտնվի գորգերի թանգարան 
Թուրքական ռադիոկայանը զրկվել է լիցենզիայից՝ այն բանից հետո, երբ հյուրերից մեկն օգտագործել է Թուրքական ռադիոկայանը զրկվել է լիցենզիայից՝ այն բանից հետո, երբ հյուրերից մեկն օգտագործել է "հայոց ցեղասպանություն" եզրույթը
Պետդումայում պատասխանել են ՀԿԵ-ի շահագործման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՊետդումայում պատասխանել են ՀԿԵ-ի շահագործման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
Սահմանների կառավարման ոլորտում համալիր բարեփոխումները Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ ծրագրի մի մասն են. Արփինե ՍարգսյանՍահմանների կառավարման ոլորտում համալիր բարեփոխումները Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ ծրագրի մի մասն են. Արփինե Սարգսյան
ՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերըՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը
Նախարար․ Նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը Նախարար․ Նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը 
Փաստաբան․ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին Փաստաբան․ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին 
Նազելի Բաղդասարյանն ավարտում է իր աշխատանքը Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարի պաշտոնումՆազելի Բաղդասարյանն ավարտում է իր աշխատանքը Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարի պաշտոնում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ