Արմինֆո.«Ես դիմել եմ Միջազգային քրեական դատարանում հավատարմագրված իմ փաստաբանին, որպեսզի նա հայց ներկայացնի Ադրբեջանի նախագահի դեմ։ Այդ մասին Գորիսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս տարածաշրջանի ներկայացուցիչը, որը Հայաստան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակության կազմում՝ Ֆրանսիայից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելու կապակցությամբ: "Իմ թիրախը հենց Ալիևն է ՝ Ադրբեջանի նախագահը։ Նա բռնապետ է, և մենք պետք է պայքարենք նրա դեմ։ Ինչպես մենք թիրախավորում ենք Պուտինին, ճիշտ նույն կերպ պետք է թիրախավորենք Ալիևին", - ասել է նա։
Նշելով, որ Արցախը կարող է ապավինել Իլ դը Ֆրանս տարածաշրջանի լիակատար աջակցությանը, ֆրանսիական պատվիրակության անդամը հիշեցրել է տարածաշրջանի ղեկավար Վալերի Պեկրեսի ՝ 2021 թվականին կյանքի գնով Արցախ կատարած այցի մասին։ Պեկրեսի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահը սպառնացել է իրեն: Այս առնչությամբ նա դժգոհել է, որ Ֆրանսիայի կողմից պետական մակարդակով որևէ արձագանք չի եղել, անգամ Ադրբեջանի դեսպանը չի կանչվել ԱԳՆ:
Ամփոփելով ՝ տարածաշրջանի ներկայացուցիչն ընդգծել է. "Մենք այստեղ ենք, որպեսզի ֆրանսիական դիվանագիտությունը դուրս գա իր հարմարավետության գոտուց և սկսի գործել":
Մամուլի ասուլիսի ընթացքում նշվել է, որ Ադրբեջանն արգելափակել է Ֆրանսիայի հումանիտար շարասյան ճանապարհը: Այդ կապակցությամբ որոշում է կայացվել, որ բեռի մի մասն ուղղվելու է Արցախից փախստականներին, իսկ մի մասն էլ սպասելու է ճանապարհի հնարավոր բացմանը։ Ֆրանսիական պատվիրակությունը կոչ է արել այլ քաղաքների և երկրների գործընկերներին միանալ նման մարդասիրական նախաձեռնությանը և օգնություն ուղարկել Ացախին: