Արմինֆո.Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 30-ին տեսակապով ողջունել է Արցախի համար նախատեսված՝ ֆրանսիական քաղաքների ու շրջանների հումանիտար օգնության շարասյունն ուղեկցող պատվիրակության անդամներին:
Արցախի նախագահն Արցախի իշխանությունների ու ժողովրդի երախտագիտությունն է հայտնել Փարիզ քաղաքի, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնների ներկայացուցիչներին, ովքեր Արցախի համար ծանր ժամանակահատվածում հավատարիմ են մնացել իրենց սկզբունքներին ու բարեկամության ուխտին՝ սատար կանգնելով լիակատար պաշարման մեջ ցեղասպանության ենթարկվող արցախցիներին: Նախագահը հույս է հայտնել, որ հումանիտար բեռներով բեռնված 10 մեքենաները կկարողանան անցնել Լաչինի միջանցքը և մեղմացնել Արցախի ժողովրդի զրկանքները:
Հարությունյանը նշել է, որ Ադրբեջանը հույս ունի հումանիտար ճնշման միջոցով ծնկի բերել Արցախի ժողովրդին, բայց դա նրան չի հաջողվի: <Մենք կարող ենք հարգել, բայց չենք կարող ծնկի գալ: Մենք պայքարելու ենք այնքան, որքան հնարավորություն կունենանք։ Թեև աշխարհից, գերտերություններից, միջազգային կառույցներից որևէ ակնկալիք չունենք, բայց շարունակելու ենք ։ Մեզ համար ավելի կարևոր է հազարամյակների ընթացքում ժառանգած արժանապատվությունը", - ասել է Հարությունյանը ։