Արմինֆո.Եվրախորհրդարանի պատգամավոր, անվտանգության և պաշտպանության հարցերի ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն կրկին անդրադարձել է Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամին՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ:
"Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ է։ Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ", - գրել է Լուազոն X-ի (նախկին Twitter-ի) իր էջում ։