Արմինֆո.Ստրասբուրգը միացել է Ֆրանսիայից Արցախ օգնություն ուղարկելու մարդասիրական առաքելությանը, որը նախաձեռնել էր Փարիզի քաղաքապետարանը՝ երկու պատճառով: Այդ մասին հայտարարել է Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը՝ օգոստոսի 30-ին Ֆրանսիայից Լեռնային Ղարաբաղ մարդասիրական շարասյուն ուղարկելու կապակցությամբ Գորիսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Առաջին հերթին, նա նշել է, որ Ստրասբուրգը միացել է իրավիճակի կրիտիկական լինելու պատճառով։ Այդ առնչությամբ Բարսեղյանը վկայակոչել է Արցախի ԱԳՆ հայտարարությունը, որում ասվում էր, որ ալյուրի պաշարները պետությունում կսպառվեն 2 օրից։ "Ակնհայտ է, որ իրավիճակն օրեցօր ավելի կրիտիկական է դառնալու", - ասել է քաղաքապետը:
Բացի այդ, նա նշել է, որ Ստրասբուրգը չէր կարող անմասն մնալ, քանի որ քաղաքը Եվրոպայի մայրաքաղաքն է, այստեղ են գտնվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և Եվրոպայի Խորհուրդը: "Մենք մեր կոչն ուղղում ենք ոչ միայն Ֆրանսիայի նախագահին , այլև եվրոպական այլ կառույցներին, այդ թվում ՝ Եվրոպայի խորհրդին։ Որպես 1915 թվականի ցեղասպանությունից փրկվածների թոռնուհի և ծոռնուհի, ինձ համար անընդունելի է, որ այսօր ևս ոտնահարվում են հայ ժողովրդի արժանապատիվ ապրելու և գոյաաատեւելու իրավունքները", - եզրափակել է Բարսեղյանը: