Արմինֆո.Լավ կլիներ, եթե Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը գազային համաձայնագիր չկնքեր Ադրբեջանի հետ։ Օգոստոսի 30-ին Գորիսում Արցախի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովի "Հանրապետականներ" խմբակցության ղեկավար Բրյունո Ռետայոն, ով Հայաստան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակության կազմում:
"Դա գազ է, որը մասամբ գալիս է Ռուսաստանից", - նկատել է նա: Այդ համաձայնագրի ստորագրումը, ֆրանսիացի խորհրդարանականի խոսքով, նշանակում է ուղղակի աջակցություն Ալիևին, որը ճնշում է Լեռնային Ղարաբաղի հայերին:
Նշենք, որ այսօր Հայաստան է ժամանել ֆրանսիացի խորհրդարանականների և պետական գործիչների պատվիրակություն, որը ուղեկցում է Արցախի ժողովրդի համար նախատեսված 10 բեռնատար մեքենաներից բաղկացած մարդասիրական շարասյունը: Ադրբեջանը, սակայն, բաց չի թողել Ֆրանսիայից Արցախ մարդասիրական բեռը։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղ էր ուղարկել մարդասիրական օգնություն (361 տոննա մարդասիրական օգնություն), որի մուտքը նույնպես ադրբեջանական կողմն արգելափակել է: