Arminfo.info


 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023 11:27
Մարիաննա Մկրտչյան

ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է ճգնաժամային իրավիճակների լուծման միջազգային մեխանիզմների անարդյունավետությունը

ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է ճգնաժամային իրավիճակների լուծման միջազգային մեխանիզմների անարդյունավետությունը

Արմինֆո. Օգոստոսի 29-ին Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Անվտանգության նոր ճարտարապետներ. ովքե՞ր» պանելային քննարկմանը: Համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանն ունեցել է նաև երկկողմ հանդիպումներ և քննարկումներ համաժողովին մասնակցող այլ գործընկերների հետ։

 

ԱԳՆ մամուլի ծառայությունը ներկայացրել է նախարար Միրզոյանի պատասխանները քննարկման ժամանակ հնչած հարցերին.

 

«Համակարգող. Դուք գալիս եք հակամարտությունների պատմություն ունեցող տարածաշրջանից, բացի այդ տարածաշրջանում դեռ առկա են որոշ «սառած հակամարտություններ»: Քանի որ պրն. դեսպանը նշեց կառույցները, միջազգային կազմակերպությունները, ինչպե՞ս եք Դուք գնահատում գործող կառույցների անվտանգային ներուժը, այդո՞ք դրանք արդյունավետ կերպով օգնում են, թե ինչ-որ նոր բանի կարիք կա:

 

Արարատ Միրզոյան. Նախևառաջ, միանալով գործընկերներիս, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Սլովենիային՝ չնայած մարտահրավերներին և բնական աղետին այս շատ կարևոր համաժողովը կազմակերպելու համար: Մեզ համար սա ոչ միայն մտքեր փոխանակելու, այլև Սլովենիայի ժողովրդին համերաշխություն հայտնելու հնարավորություն է:

Ինչ վերաբերում է Ձեր հարցին, դրան պատասխանելը այդքան էլ հեշտ չէ, որքան կարող է թվալ: Մի կողմից, տասնամյակներ շարունակ մենք ունեցել ենք բոլոր անհրաժեշտ կառույցները: Դրանք կուտակել են ճգնաժամերի և հակամարտությունների կառավարման համար անհրաժեշտ բոլոր գործիքներն ու միջոցները: Մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ իրական ճգնաժամերի և հակամարտությունների դեպքում այս գործիքներն ու միջոցներն այդքան էլ արդյունավետ չեն:

 

Այսպիսով, համոզվելու համար, որ ինձ հաջողվելու է ձեզ ճիշտ ներկայացնել պատկերը, ես կներկայացնեմ իրավիճակն իրական օրինակով: Բոլորդ գիտեք Հարավային Կովկասում գտնվող Լեռնային Ղարաբաղի մասին: Հենց այս պահին, մինչ մենք այստեղ խոսում ենք, 120.000 մարդ այնտեղ գտնվում է իրական միջնադարյան շրջափակման մեջ՝ Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով: Այս միջանցքի ստեղծման նպատակը եղել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապի և մարդկանց ազատ տեղաշարժի ապահովումը: Սա միակ կյանքի ճանապարհն է, միակ ուղին, որը կարող է կապել Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ: Արդեն 8 ամիս է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը, իսկ հունիսի 15-ից ի վեր միջանցքը լիակատար շրջափակման մեջ է. այժմ դեպի Լեռնային Ղարաբաղ ո՛չ դեղորայք, ո՛չ վառելիք և, առհասարակ, ոչինչ հնարավոր չէ տեղափոխել այս միջանքով: Այսպիսով, ևս մեկ անգամ համոզվելու համար, որ դուք իրապես հասկանում եք իրավիճակը, նշեմ, որ մոտ 2.000 հղի կին, 30.000 երեխա, 20.000 մեծահասակ, հիվանդություններ ունեցող մարդիկ մնացել են առանց սննդի, դեղորայքի և վառելիքի, խափանված է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը: Այս իրավիճակի հետ կապված կան միջազգային կազմակերպությունների, անհատների, անկախ փորձագետների կողմից հնչեցված բազմաթիվ արձագանքներ. մենք ունենք ՄԱԿ Գլխավոր քարտուղարի, հատուկ փորձագետների, հատուկ զեկուցողների հայտարարությունները, ունենք հայտարարություններ այնպիսի հեղինակավոր կազմակերպություններից, ինչպիսիք են “Human Rights Watch”-ը, “Amnesty International”-ը և այլն: Մենք ունենք Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազի նման անկախ փորձագետների կողմից հնչեցված հայտարարություններ, ունենք նաև Եվրոպայի խորհուրդ։ Առկա են բազմաթիվ կառույցների, հեղինակավոր կազմակերպությունների, մարմինների, անհատների կողմից հնչեցված հայտարարարություններ, որոնք փաստում են, որ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը, և արդյունքում Լեռնային Ղարաբաղում առկա է հումանիտար ճգնաժամ, և կա հումանիտար աղետի վտանգ: Այսպիսով, ի՞նչ ունենք արդյունքում. ոչինչ: Մենք ունենք Արդարադատության միջազգային դատարանի՝ ամենաբարձր իրավական մարմնի երկու որոշումները: Մենք՝ ժողովուրդներս, միավորվեցինք և ստեղծեցինք ՄԱԿ-ը, դրա շրջանակներում կամ դրան զուգահեռ մենք ստեղծեցինք բարձրագույն իրավական ատյանը՝ Արդարադատության միջազգային դատարանը, և այն ընդունեց երկու որոշում, ըստ որի Ադրբեջանը պետք է անցանելիություն ապահովեր Լաչինի միջանցքով, և ի՞նչ տեղի ունեցավ. ոչինչ:

 

Այնպես որ, խնդիրը կառույցները չեն: Մենք չունենք կառույցների պակասի կամ բացակայության խնդիր, այլ բանի կարիք կա: Կարծում եմ, որ կա քաղաքական կամքի և կանոնների նկատմամբ հարգանքի պակաս, ոչ միայն նրանց կողմից, ովքեր դրանք խախտում են, այլև մեր՝ բոլորիս: Մենք պետք է կանոնները հարգելու պատասխանատվության զգացում ունենանք, քանի որ դրա այլընտրանքը քաոսն է, քանի որ այլընտրանքը մի իրավիճակ է, երբ ուժն է ծնում իրավունք, և դուք գիտեք՝ միշտ կարող է լինել ուժեղից ավելի ուժեղը:

Պատասխանելով Ձեր հարցին՝ ես կցանկանայի մեկ այլ հարց առաջ բերել. արդյո՞ք մենք համաձայն ենք այս իրավիճակի հետ և ի՞նչ ենք մենք պատրաստվում անել դրա հետ:

 

Համակարգող: Որպես փորձառու քաղաքական գործիչ, որտե՞ղ եք տեսնում այսօրվա քաղաքականության դերն անվտանգային հարցերում, արդյո՞ք պետք է մենք ինչ-որ բան փոխենք մոտեցումներում, որոնք այսօր ունեն քաղաքական գործիչները:

 

Արարատ Միրզոյան. Ես ինքս ինձ չէի անվանի փորձառու քաղաքական գործիչ, բայց…

 

Համակարգող. Ես անվանում եմ:

 

Արարատ Միրզոյան. Շնորհակալություն: Հարգելի մասնակիցներ, ես չէի ցանկանա շեղել այս գեղեցիկ զրույցն ու քննարկումը, սակայն ինձ մոտ այնպիսի տպավորություն է, թե «անվտանգություն» ասելիս մենք նկատի ունենք միայն խոշոր տերությունների անվտանգությունը, «պատիվ» ասելիս նկատի ունենք մեծ խաղացողներին: Կամ առնվազն պետք է ունենալ Լեհաստանի աշխարհագրական չափը՝ այս զրույցի մաս լինելու կամ սպասելիքներ ունենալու համար: Ես տպապորված եմ Ձեր ելույթով, պարոն Գլխավոր քարտուղար, բայց հնարավոր չէ «տունը վերականգնել», քանի դեռ չկա այն ըմբռնումը, որ խնդիրը միայն Ուկրաինայում պատերազմը չէ: Ես բժիշկ չեմ, ինչպես լսեցիք, ես փորձառու քաղաքական գործիչ եմ, սակայն ես գիտեմ, որ առաջինն ու երևի ամենակարևոր քայլը ախտորոշումն է: Հնարավոր չէ լուծում տալ առանց ճիշտ ախտորոշման: Երևի ամենաուղիղ, անկեղծ և ակնհայտ պատասխանը Ձեր հարցին, քանի որ իրականում բոլորն էլ գիտեն պատասխանը հետևյալն է. դա այն քաղաքականությունն է, որը հիմնված է արժեքների վրա, ինչպես նաև մարդակենտրոնությունը: Լուծումը մարդ էակի վրա կենտրոնացված քաղաքականությունն է: Կարծում եմ, դա է պատասխանը»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի 9-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի 9-ին
Երևանի և Թբիլիսիի հարաբերություններում առաջացել է վստահության ճգնաժամ. Սուրեն ՍուրենյանցԵրևանի և Թբիլիսիի հարաբերություններում առաջացել է վստահության ճգնաժամ. Սուրեն Սուրենյանց
Նպատակս միայն մեկն է՝ ազատվել չարիքից. Նպատակս միայն մեկն է՝ ազատվել չարիքից. "Պատիվ ունեմ"-ի վարչապետի թեկնածուն միավորման կոչ է արել բոլոր ընդդիմադիրներին
ԱԺ-ում ամփոփվել են Վալենտինա Մատվիենկոյի Երեւան այցի արդյունքներըԱԺ-ում ամփոփվել են Վալենտինա Մատվիենկոյի Երեւան այցի արդյունքները
ԱԺ ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցությունը հայտնել է վարչապետի թեկնածուի անունը՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար
Սերժ Սարգսյանի կուսակցությունը վարչապետի թեկնածու է ընտրել՝ Փաշինյանին իմպիչմենտի շրջանակումՍերժ Սարգսյանի կուսակցությունը վարչապետի թեկնածու է ընտրել՝ Փաշինյանին իմպիչմենտի շրջանակում
Փաշինյան. Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումըՓաշինյան. Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը
Խաչատուրյանը և Մատվիենկոն մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջԽաչատուրյանը և Մատվիենկոն մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ
ԱԱԾ-ը հերքում է ադրբեջանցիների կողմից սյունեցի պատանիների առևանգման մասին տեղեկությունըԱԱԾ-ը հերքում է ադրբեջանցիների կողմից սյունեցի պատանիների առևանգման մասին տեղեկությունը
ՔԿ-ից գողության կազմակերպչի հարազատները պատրաստ են փոխհատուցել գողացված գումարի մի մասը․Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարՔԿ-ից գողության կազմակերպչի հարազատները պատրաստ են փոխհատուցել գողացված գումարի մի մասը․Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար
Փոխքաղաքապետը ներկայացրել է Փոխքաղաքապետը ներկայացրել է "Մետրո Աջափնյակ" նախագծի մանրամասները. շինարարությունը նախատեսվում է սկսել տարեվերջին կամ 2026թ. սկզբին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է նախաձեռնել հոգևորականների հասցեին Փաշինյանի հայհոյախոսության առնչությամբԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է նախաձեռնել հոգևորականների հասցեին Փաշինյանի հայհոյախոսության առնչությամբ
Ալեն Սիմոնյան. Մենք հանձնառու ենք  հայ-ռուսական հարաբերությունների խորացմանըԱլեն Սիմոնյան. Մենք հանձնառու ենք  հայ-ռուսական հարաբերությունների խորացմանը
Երևանի քաղաքապետարանը հերքում է ավտոկայանատեղի վճարի չեղարկման մասին լուրերըԵրևանի քաղաքապետարանը հերքում է ավտոկայանատեղի վճարի չեղարկման մասին լուրերը
Մատվիենկոն վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու Երևանի հետ համագործակցությունը փոխադարձ հարգանքի և բարեկամության հիման վրաՄատվիենկոն վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու Երևանի հետ համագործակցությունը փոխադարձ հարգանքի և բարեկամության հիման վրա
Ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի մարզի Տեղ համայնքից երկու անչափահաս տղաների տարել են անհայտ ուղղությամբ. ԹաթոյանԱդրբեջանական զինված ծառայողները Սյունիքի մարզի Տեղ համայնքից երկու անչափահաս տղաների տարել են անհայտ ուղղությամբ. Թաթոյան
Լատվիայի Սեյմի պատգամավորները հերքել են հայ ռազմագերիների վերաբերյալ ադրբեջանական կեղծիքըԼատվիայի Սեյմի պատգամավորները հերքել են հայ ռազմագերիների վերաբերյալ ադրբեջանական կեղծիքը
ԴԽ խոսնակ. Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից էԴԽ խոսնակ. Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է
Արդարադատության նախարարը ՀԱԵ ներքին գործերին միջամտություն չի տեսնում, բայց խնդիր է տեսնում, որ եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբԱրդարադատության նախարարը ՀԱԵ ներքին գործերին միջամտություն չի տեսնում, բայց խնդիր է տեսնում, որ եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ
Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի հիմնական թեման էր երկու երկրների քույր քաղաքների համագործակցության հեռանկարներըՀայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի հիմնական թեման էր երկու երկրների քույր քաղաքների համագործակցության հեռանկարները
Մի խումբ արևմտամետներ կրկին պիկետ են անցկացրել Երևանում. այս անգամ՝ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահի խորհրդարան այցին ընդառաջՄի խումբ արևմտամետներ կրկին պիկետ են անցկացրել Երևանում. այս անգամ՝ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահի խորհրդարան այցին ընդառաջ
ԴԽ խոսնակ. Ռուսաստանը կարեւոր նշանակություն է տալիս միջխորհրդարանական համագործակցությանը եղբայրական Հայաստանի հետԴԽ խոսնակ. Ռուսաստանը կարեւոր նշանակություն է տալիս միջխորհրդարանական համագործակցությանը եղբայրական Հայաստանի հետ
Հայաստանի դպրոցները հրավիրվում են մրցույթի՝ իրենց ժամանակակից տեխնիկայով հագեցնելու համարՀայաստանի դպրոցները հրավիրվում են մրցույթի՝ իրենց ժամանակակից տեխնիկայով հագեցնելու համար
Հայաստանի երկու անչափահաս քաղաքացիներ մոլորվել են եւ հայտնվել Ադրբեջանի տարածքում․ ԱԱԾՀայաստանի երկու անչափահաս քաղաքացիներ մոլորվել են եւ հայտնվել Ադրբեջանի տարածքում․ ԱԱԾ
«Գեղարդ» հիմնադրամ. Ադրբեջանը հայկական կրոնական ու մշակութային ժառանգության 14 վայր է ոչնչացրել է Արցախում«Գեղարդ» հիմնադրամ. Ադրբեջանը հայկական կրոնական ու մշակութային ժառանգության 14 վայր է ոչնչացրել է Արցախում
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դարձել է CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի գործընկերներից մեկըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դարձել է CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի գործընկերներից մեկը
Աննա Հակոբյանի Աննա Հակոբյանի "Կրթվելը նորաձև է" նախաձեռնությունն իրականացվում է հարկատուների փողերով
Դատարանը կասեցրել է Երևանում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումըԴատարանը կասեցրել է Երևանում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը
Քաղաքագետ. Հայաստանի կառավարության ղեկավարն իր քայլերում առաջնորդվում է Քաղաքագետ. Հայաստանի կառավարության ղեկավարն իր քայլերում առաջնորդվում է "ոչ մի հանդարտ օր" փիլիսոփայությամբ
ԱԳ նախարարի կինը նշանակվել է ԱԳ նախարարի կինը նշանակվել է "Ներդրումների աջակցման կենտրոն" հիմնադրամի տնօրեն
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը ծաղիկներ է խոնարհել Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտՌԴ Դաշնային խորհրդի նախագահը ծաղիկներ է խոնարհել Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Ոստիկանությունն զգուշացնում է. ԱԲ-ն օգտագործվում է ձայնն ու արտաքինը նմանակելու համար՝ գումար հափշտակելու նպատակովՈստիկանությունն զգուշացնում է. ԱԲ-ն օգտագործվում է ձայնն ու արտաքինը նմանակելու համար՝ գումար հափշտակելու նպատակով
Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած Դաշնության խորհրդի պատվիրակությունը ժամանել է ՀայաստանՎալենտինա Մատվիենկոյի գլխավորած Դաշնության խորհրդի պատվիրակությունը ժամանել է Հայաստան
Միրզոյան. COP 29-ից հետո մեզ չի հաջողվել Ադրբեջանի հետ քննարկել հայ ռազմագերիների ճակատագիրըՄիրզոյան. COP 29-ից հետո մեզ չի հաջողվել Ադրբեջանի հետ քննարկել հայ ռազմագերիների ճակատագիրը
Երևանում սպասում են Իրանի նախագահին և Վրաստանի ԱԳ նախարարինԵրևանում սպասում են Իրանի նախագահին և Վրաստանի ԱԳ նախարարին
Ալեն Սիմոնյանը  հայտարարել է մոտալուտ Ալեն Սիմոնյանը  հայտարարել է մոտալուտ "հետաքրքիր նորության" մասին
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը լուրջ իրավական խախտումներ է բացահայտել ադրբեջանական կողմի մեղադրական նյութերումՌուբեն Վարդանյանի փաստաբանը լուրջ իրավական խախտումներ է բացահայտել ադրբեջանական կողմի մեղադրական նյութերում
Փաշինյանն ու Էրդողանը շփվել են հեռախոսովՓաշինյանն ու Էրդողանը շփվել են հեռախոսով
ՀՀ գլխավոր դատախազություն. 2018-2024թթ. պետությանը վերադարձվել է շուրջ 536,2 մլն դոլարՀՀ գլխավոր դատախազություն. 2018-2024թթ. պետությանը վերադարձվել է շուրջ 536,2 մլն դոլար
Փաշինյանը գտել է Փաշինյանը գտել է "Կրթվելը նորաձեւ է" շարժման հանրահռչակման յուրօրինակ միջոց. նա խոստանում է պատասխանել մասնակիցների բոլոր հարցերին
ՆԳ նախարար. 2024 թվականին ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 426 կգ թմրամիջոցՆԳ նախարար. 2024 թվականին ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 426 կգ թմրամիջոց
Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ՀՀ վարչապետի գրառումներում ՀԱԵ հասցեին վիրավորանք չկաԱլեն Սիմոնյանը կարծում է, որ ՀՀ վարչապետի գրառումներում ՀԱԵ հասցեին վիրավորանք չկա
Cashback Արդշինբանկի բոլոր Mastercard քարտապաններինCashback Արդշինբանկի բոլոր Mastercard քարտապաններին
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրըՄի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը
Կառավարության շենքի մոտ միանգամից երկու բողոքի ակցիա է ընթանումԿառավարության շենքի մոտ միանգամից երկու բողոքի ակցիա է ընթանում
Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությանը հակազդման 2025-2027 թվականների ռազմավարության իրականացման համար կպահանջվի 275 մլն դրամԹմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությանը հակազդման 2025-2027 թվականների ռազմավարության իրականացման համար կպահանջվի 275 մլն դրամ
"Պատրոն Դավոյի" ընկերությունը Հայաստանի ՊՆ-ին ավիացիոն տեխնիկա կնվիրի
Սևանա լճից ջրառը 2025 թվականին էակապես ցածր կլինի օրենքով սահմանված 170 մլն խմ-իցՍևանա լճից ջրառը 2025 թվականին էակապես ցածր կլինի օրենքով սահմանված 170 մլն խմ-ից
Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, և դա արձանագրել է դատարանը. Փաշինյանն արձագանքել է իր կողմից Մարսելում առանձնատուն գնելու մասին լուրերինՌոբերտ Քոչարյանը կաշառակեր է, և դա արձանագրել է դատարանը. Փաշինյանն արձագանքել է իր կողմից Մարսելում առանձնատուն գնելու մասին լուրերին
Հայաստանում մեկնարկել են Վրաստանի մշակույթի օրերըՀայաստանում մեկնարկել են Վրաստանի մշակույթի օրերը
Հրանտ Մաթևոսյանի տունը տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ է ստացելՀրանտ Մաթևոսյանի տունը տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ է ստացել
Հայաքվե. Փաշինյանին նոր թիրախ է հարկավոր, և այժմ այդ թիրախը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին էՀայաքվե. Փաշինյանին նոր թիրախ է հարկավոր, և այժմ այդ թիրախը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է
Կառավարությունը Կառավարությունը "Մայր Հայաստան" թանգարանը միացնում է Հայաստանի պատմության թանգարանին
Ամենայն հայոց կաթողիկոսի կուսակրոնության հարցը հանգիստ չի տալիս վարչապետ ՓաշինյանինԱմենայն հայոց կաթողիկոսի կուսակրոնության հարցը հանգիստ չի տալիս վարչապետ Փաշինյանին
Հայաստանում օտարերկրյա պետության քաղաքացին փորձել է երեխա առևանգել, սակայն ձերբակալվել էՀայաստանում օտարերկրյա պետության քաղաքացին փորձել է երեխա առևանգել, սակայն ձերբակալվել է
«Գեղարդ» հիմնադրամը դիմում-բողոք է ներկայացրել ՌԴ Տոմսկի պետական համալսարանի ռեկտորատին՝ հակահայկական որոշ հրապարակումների համար«Գեղարդ» հիմնադրամը դիմում-բողոք է ներկայացրել ՌԴ Տոմսկի պետական համալսարանի ռեկտորատին՝ հակահայկական որոշ հրապարակումների համար
ԱԱԾ պետը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների հանդիպման արդյունքներըԱԱԾ պետը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների հանդիպման արդյունքները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
ՆԳ նախարարը չի հերքել քրեական հեղինակության հետ նոր ոստիկանապետի ազգակցական կապերի առկայությունըՆԳ նախարարը չի հերքել քրեական հեղինակության հետ նոր ոստիկանապետի ազգակցական կապերի առկայությունը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԲաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը