Արմինֆո. Հայաստանը գնահատում է Կանադայի սկզբունքային դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ ։ Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Կանադայի իր գործընկեր Մելանի Ժոլիի հետ զրույցից հետո։
"Բլեդում Ռազմավարական համաժողովի հարթակներում մտքերի փոխանակում է եղել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ։ Հայաստանը գնահատում է Կանադայի սկզբունքային դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ։ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշմանը համապատասխան, և բոլոր միջազգային հարթակները պետք է արդյունավետ օգտագործվեն խնդրի լուծման համար", - գրել է Արարատ Միրզոյանը:
Հավելենք նաև, որ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին ավելի վաղ Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդել էր, որ Բլեդում Ռազմավարական համաժողովի հարթակներում զրուցել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ: "Շառլ Միշելի հետ քննարկել ենք Բալկաններում ԵՄ ընդլայնման նրա տեսլականը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայիթիի ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված հետագա քայլերը։ Այդ քննարկումներն առանցքային նշանակություն ունեն մեր գործընկերային աշխատանքի համար", - գրել է Ժոլին։