


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատում է այն դիրքորոշումը, որի համաձայն, 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների և տեղահանության նկատմամբ կարելի է կիրառել «ցեղասպանություն» հասկացությունը: Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, Մերկելն այդ մասին հայտարարել է ապրիլի 21-ին Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեական սոցիալան միության խմբակցության նիստում:
Պարբերականը գրում է, որ Գերմանիայի կառավարության ղեկավարն ընդսմին մտավախություն ունի, որ Բեռլինի կողմից այդ տերմինի կիրառումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտության գործընթացի վրա:
Թերթը նաև հաղորդում է, որ Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեական սոցիալան միությունը և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը նախատեսում են Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանության 100-րդ տարելիցի առնչությամբ ապրիլի 24-ին բանաձև ըդնունել, որում հայերի ողբերգության մասին ասվում է հետևյալը. «Ձեր ճակատագիրը 20-րդ դարի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների, հետապնդումների, նույնիսկ, ցեղասպանությունների պատմության օրինակ է»: Այդպիսով Գերմանիայի կառավարող կոալիցիան հայերի ճակատագիրը կապում է «ցեղասպանություն» հասկացության հետ` 100 տարի առաջ տեղի ունեցած կոտորածն ուղղակիորեն չորակելով այդ տերմինով:



