Արմինֆո. Հայ նկարիչ և դիզայներ Միքայել Ծատուրյանը (Misha Libertee) այս տարի մասնակցում է ամերիկյան Burning Man արթ-փառատոնին, որտեղ բոլոր այցելուների դատին կներկայացնի հայկական առաջին պաշտոնական արթVagr-ը:
<Չափի և վառ երանգների պատճառով այն հնարավոր չի չնկատել, և այն գրավում է մարդկանց: Վառ վարդագույն գույնը հիշեցնում է այն պայքարը, որին բախվում են այդ կենդանիները կենսամիջավայրի կորստի, որսագողության և կլիմայի փոփոխության պատճառով>,- ասել է նկարիչը իր աշխատանքի մասին:
#Vagr-ի պատճենին կարելի է ծանոթանալ Ջրվեժի Shene հարթակում, իսկ հետագայում, Ծատուրյանի խոսքով, դիտարկվում է նաեւԵրևանում օրիգինալ աշխատանքի ցուցադրության հնարավորությունը: Բացի այդ, հաջորդ տարի, հաջորդ Burning Man-ի շրջանակներում, ինչպես նշել է հեղինակը, նախատեսվում է բացել հայկական առաջին քեմփը, որտեղ հյուրերին կծանոթացնեն հայկական մշակույթին, կսովորեցնեն նարդի խաղալ եւ կհյուրասիրեն ավանդական խոհանոցի ուտեստներ:
Նշենք, որ Burning Man-ը արթ-փառատոն է, որը 1986 թվականից սկսած ամեն տարի օգոստոսի 27-ի գիշերը մեկնարկում է Նևադայի Բլեք Ռոք անապատում։ Ամեն տարի փառատոնը հավաքում է գործուն երազողների, ովքեր պատրաստ են անապատում, առանց քաղաքակրթության բարիքների, ստեղծել ապագայի քաղաք, որն ամբողջությամբ կվերանա տոնի ավարտից հետո: Անապատում փառատոնի վայրում ժամանակակից արվեստի ցնցող գործեր են կանգնեցվում, նրանց միջև երթևեկում են մուտանտ մեքենաներ, իսկ մասնակիցները կրում են ցանկացած տարազ, որ նրանց մտքով կանցնի: Այստեղ ելույթ են ունենում արտիստները, կազմակերպում են պերֆոմանսներ, պարային երեկույթներ դիջեյների հետ, ընդ որում ՝ շուրջօրյա։ Փառատոնը շարունակվում է 8 օր: Տոնի հիմնական իրադարձությունը, որը նրան տվել է իր անունը, տեղի է ունենում մայրամուտից հետո՝ շաբաթ օրը. նրանք այրում են հսկայական փայտե մարդ, ինչը խորհրդանշում է երեւակայությունից իրականություն վերադառնալը: Փառատոնի արվեստի շատ օբյեկտներ այրվում են դրա հետ միասին, քանի որ իրական կյանքում դրանք տեղ չունեն: Փառատոնի գլխավոր սկզբունքներից մեկը, որին հետևում են բացարձակապես բոլոր հյուրերը, այդ թվում համաշխարհային մասշտաբի աստղերը, շրջակա միջավայրի պահպանոթյունն է ։ Burning Man-ի ավարտից հետո աղբի ոչ մի փաթեթ չպետք է մնա դրա անցկացման վայրում. բոլոր թափոնները հանձնվում են վերամշակման:
2022 թվականին Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 75 հազար մարդ ։