Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ
Արմինֆո.Օգոստոսի 27-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը: