


Արմինֆո.Շուտով Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում նախատեսվում է ներդնել տոմսային համակարգի անցմանւ ծրագրային - տեխնիկական միջոցներ: Այդ մասին օգոստոսի 28-ին քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հաղորդել է մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։
Նրա խոսքով ՝ ճանապարհածախսի հավաքագրումն իրականացվելու է ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառմամբ, ինչը թույլ կտա ապահովել ուղևորների սպասարկման բարձր որակ:
Այդ առումով Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ քաղաքի տրանսպորտային ողջ համակարգի փոխադրումը մեկ միասնական ցանց բարեփոխումների ծրագրի կարևորագույն ուղղություններից մեկն է: Այս ցանցը կոչված կլինի միավորել ամբողջ քաղաքային տրանսպորտը միասնական տոմսային համակարգի ներդրմամբ, որը կաշխատի նաև առցանց ռեժիմով, այսինքն, վճարումը հնարավոր կլինի կատարել անկանխիկ ձևով ։
Փոխքաղաքապետը ներկաների ուշադրությունը հրավիրել է նաև ջրամատակարարման հետ կապված խնդիրների վրա: Նա քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին կոչ է արել բանակցություններ վարել "Վեոլիա Ջուր" ընկերության հետ, որոնց ժամանակ անհրաժեշտ կլինի քննարկել քաղաքի, հատկապես, Էրեբունի վարչական շրջանի բնակիչների ջրամատակարարման հաճախակի անջատումները: "Անհրաժեշտ է բարձրացնել Երևանի ողջ ջրային ենթակառուցվածքների արդիականացման հարցը։
Քաղաքի բնակիչներից բազմաթիվ բողոքներ են ստացվում հաճախակի ջրանջատումների վերաբերյալ, հատկապես, այս շոգ օրերին: Բանակցություններում շատ կարևոր է հասկանալ, թե արդյոք քաղաքային իշխանությունների նախաձեռնությունը մտնում է քաղաքապետարանի պատասխանատվության գոտի, որպեսզի առկա խնդիրները լուծելիս առաջ գնանք", - նշել է Ավինյանը։



