Arminfo.info



 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2023 15:51
Նաիրա Բադալյան

Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը, մեղադրվում է փողերի լվացման համար

Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը, մեղադրվում է փողերի լվացման համար

Արմինֆո.Միքայել Մինասյանը, 2008 թվականից մինչև 2012 թվականը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2013 թվականից մինչև 2018 թվականը՝ հանդիսանալով Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու օրենսդրական արգելքին հակառակ՝ մինչև 2016 թվականը ինչպես անձամբ, այնպես էլ իր մտերիմներ Ա.Պ.-ի և Լ.Ա.-ի միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը՝ օրինականացնելով վերոնշյալ ապօրինի գործունեության արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

 

«Հսկող դատախազը 2023 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ՝ Մ.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)):

 

Քրեական վարույթով պարզվել է, որ Կառավարության 2001 թվականի մայիսի 21-ի 435-Ն որոշմամբ՝ Էներգետիկայի նախարարության «Հայէներգանորոգում» ՓԲ ընկերության գույքի կազմից առանձնացված «Ձորա ՀԷԿ» տեղամասի՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի ներդրմամբ ստեղծվել է «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերությունը: Ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է Պաշտպանության նախարարությանը:

 

2010 թվականի դեկտեմբերի 16-ին Պաշտպանության նախարարության կողմից մշակվել է վերոնշյալ գույքի օտարման խոշոր գործարք կնքելուն հավանություն տալու մասին կառավարության գաղտնի որոշման նախագիծ: Նախագծով առաջարկվել է թույլատրել Պաշտպանության նախարարությանը՝ հավանություն տալ խոշոր գործարքի կնքմանը, այն է՝ 3 մլրդ 600 մլն դրամով գույքն օտարել փաստացի Մ.Մ.-ի կողմից ղեկավարվող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը: «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է Մ.Մ.-ին փոխկապակցված անձանց՝ Ա.Պ.-ի և Լ.Ա.-ի կողմից՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում հաշվառված «Էմ Ջի Դի Սի ինք» առևտրային ընկերության և «Վոդ Գրուպ» ՍՊ ընկերության միջոցով 2010 թվականի հոկտեմբերի 27-ին:

 

2010 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված գույքի առուվաճառքի պայմանագրով «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության 4 մլրդ 646 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով գույքը 3 մլրդ 600 մլն դրամով օտարվել է Մ.Մ.-ի կողմից ղեկավարվող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը:

 

Այնուհետև, Կառավարությունը, «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության համար արտոնություններ սահմանելու նպատակով, 2011 թվականին համապատասխան որոշմամբ փոքր հիդրոէլեկտրակայանների համար սահմանված 10 Մվտ հզորության փոխարեն առավելագույն հզորություն է սահմանել մինչև 30 Մվտ հզորությունը: Արդյունքում՝ խոշոր ՀԷԿ հանդիսացող միակ՝ 26,4 Մվտ հզորության «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանն ընդգրկվել է փոքր հիդրոէլեկտրակայանների ցանկում: Կառավարության որոշման հիման վրա՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փոփոխել է էլեկտրաէներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան և 2012-2016 թվականների ընթացքում «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վաճառքի համար սահմանել կրկնակին գերազանցող սակագներ: Արդյունքում՝ «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է 3 մլրդ 750 մլն 837 հազար 591 դրամ:

 

Մ.Մ.-ն քողարկել է ընկերության 30 տոկոս բաժնեմասերի իրական շահառու հանդիսանալու հանգամանքը, որի արդյունքում 2011-2016 թվականների ընթացքում ստացել է 1 մլրդ 113 մլն 698 հազար 628 դրամ շահաբաժին:

 

Վերը նշված ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ստացված գումարներից՝ առանձնապես խոշոր չափերով 333 մլն 861 հազար 167 դրամ գումարն օրինականացնելու միասնական դիտավորությամբ փաստացի ստացված գումարների հանցավոր ծագումը խեղաթյուրելու, դրանց իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով Միքայել Մինասյանը վերոհիշյալ գումարները միախառնել է իր այլ եկամուտների հետ, ապա տարատեսակ քաղաքացիաիրավական գործարքների, այն է՝ տարբեր բանկային գործարքներ կատարելու եղանակներով դրանց հաղորդել է օրինական տեսք», - ասվում է հաղորդագրությունում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Գնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր ենԳնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   
Սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմՍահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմ
Ստրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցություններըՍտրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցությունները
Հայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոնՀայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբ
Բաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթԲաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթ
Ադրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքըԱդրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը
Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  "Հայաքվե" նախաձեռնության հայտարարությունը՝
Գառնիկ Դանիելյան. Գառնիկ Դանիելյան. "Այս անցումային շրջանում ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Բագրատ Սրբազանն է"
Հայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիայինՀայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիային
Սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասինՍահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասին
ՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբ
Փորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանումՓորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանում
Հունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներՀունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներ
Ընդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրություններըԸնդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրությունները
Արագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համարԱրագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համար
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցները կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքըԱդրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքը
Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․ՓաշինյանՑնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․Փաշինյան
Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունըՀայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունը
ՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրելՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրել
Ոստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունըՈստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունը
Բագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասինԲագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասին
Գալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակումԳալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակում
ԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունըԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունը
ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտՀազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտ
Հարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնումՀարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնում
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել    Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը Բրատիսլավայում մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսինՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը Բրատիսլավայում մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսին
Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների պղծումն անթույլատրելի է, որտեղ էլ որ դրանք լինեն. Զախարովան ՝ օկուպացված Արցախում հուշարձանների ոչնչացման մասինՀայրենական մեծ պատերազմի հուշարձանների պղծումն անթույլատրելի է, որտեղ էլ որ դրանք լինեն. Զախարովան ՝ օկուպացված Արցախում հուշարձանների ոչնչացման մասին
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը չի հրաժարվում Օպերայի թատրոնի շենքի մոտ իր ակցիայից ՝ չնայած տեղաշարժը սահմանափակելու մասին ոստիկանության հայտարարությանը
Զախարովա. Ռուսաստանը Հայաստանին չի առաջարկել ամբողջությամբ դուրս բերել իր սահմանապահներին հանրապետությունից  Զախարովա. Ռուսաստանը Հայաստանին չի առաջարկել ամբողջությամբ դուրս բերել իր սահմանապահներին հանրապետությունից  
Սամվել Մինասյանը նշանակվել է Հայաստանի տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարՍամվել Մինասյանը նշանակվել է Հայաստանի տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրըՄի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենն ազատվել է զբաղեցրած պաշտոնիցՌ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
ՎԶԵԲ-ի միջոցառման ժամանակ Ոստիկանությունը կփակի Օպերայի թատրոնի շենքին հարող փողոցներըՎԶԵԲ-ի միջոցառման ժամանակ Ոստիկանությունը կփակի Օպերայի թատրոնի շենքին հարող փողոցները
"Ազատազենը" հանդես է եկել հայտարարությամբ՝ կազմակերպության համահիմնադիր Իշխան Գևորգյանի և նրա չորս ընկերների ապօրինի ձերբակալման առնչությամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
Սլովակիայում հայտարարում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ն աջակցության մասինՍլովակիայում հայտարարում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ն աջակցության մասին
Ռուսաստանի փոխարտգործնախարար. անցյալ տարվա սեպտեմբերյան իրադարձությունները տեղի ունեցան ոչ դատարկ տեղում. Հայաստանի իշխանությունները ճանաչել են Արցախը Ադրբեջանի կազմումՌուսաստանի փոխարտգործնախարար. անցյալ տարվա սեպտեմբերյան իրադարձությունները տեղի ունեցան ոչ դատարկ տեղում. Հայաստանի իշխանությունները ճանաչել են Արցախը Ադրբեջանի կազմում
Մոսկվա. Հարավային Կովկասի բարգավաճման բանալին Մոսկվա. Հարավային Կովկասի բարգավաճման բանալին "3+3" հարթակի շրջանակում ներառական երկխոսությունն է և հակազդեցությունը արտատարածաշրջանային ուժերի աշխարհաքաղաքական թելադրանքին
Ադրբեջանը Ադրբեջանը "մուկ ու կատու" է խաղում Հայաստանի և աշխարհի հետ. վերլուծաբան
Հայաստանում կնշվի Հայաստանում կնշվի "Թանգարանների գիշերը". ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է միջոցառումների ծրագիրը
Երևանում բողոքի խաղաղ ակցիաների մասնակիցներից մեկը ոտքի կոտրվածք է ստացել՝ Երևանում բողոքի խաղաղ ակցիաների մասնակիցներից մեկը ոտքի կոտրվածք է ստացել՝ "կարմիրբերետավորների" կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով.  հայտարարություն
Ֆրանսիան տեխնիկական համագործակցության համաձայնագիր է ստորագրել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեիՖրանսիան տեխնիկական համագործակցության համաձայնագիր է ստորագրել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի
Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանների պահպանությունն այսուհետ ևս վստահվելու է Ռուսաստանի սահմանապահներինԻրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանների պահպանությունն այսուհետ ևս վստահվելու է Ռուսաստանի սահմանապահներին
Երևանի փողոցները փակելու համար բողոքի շարժման բերման ենթարկված բոլոր 63 մասնակիցներն ազատ են արձակվելԵրևանի փողոցները փակելու համար բողոքի շարժման բերման ենթարկված բոլոր 63 մասնակիցներն ազատ են արձակվել
Փաշինյան. Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին անդամակցել արդեն ընթացիկ տարումՓաշինյան. Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին անդամակցել արդեն ընթացիկ տարում
Փաշինյանն ու Ռասմուսենը քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՓաշինյանն ու Ռասմուսենը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կհանդիպեն ԺնևումՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կհանդիպեն Ժնևում
Աուդիտը ֆինանսական խոշոր խախտումներ է բացահայտել Աուդիտը ֆինանսական խոշոր խախտումներ է բացահայտել "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունում
Ալիևը պահանջում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբըԱլիևը պահանջում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը
Քաղաքագետ. Հայաստանի բոլոր խնդիրները պետք է լուծվեն հենց ՀայաստանումՔաղաքագետ. Հայաստանի բոլոր խնդիրները պետք է լուծվեն հենց Հայաստանում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան