Արմինֆո. Օգոստոսի 23-ի լույս 24- ի գիշերը ադրբեջանական զինուժը ԱՀ Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հայկական կողմից կորուստներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը», - ասվում է հաղորդագրությունում։