Արմինֆո. Le Point պարբերականը, որն օրերս մեծ հարցազրույց է վարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, գրում է, որ Ֆրանսիայի ղեկավարը Լեռնային Ղարաբաղի հարցում ընդգծում է Փարիզի դերը, որը ձգտում է երաշխավորել հումանիտար հասանելիությունը, սակայն հրաժարվում է հայերի դեմ իրականացված հանցագործությունները որակել "ցեղասպանություն":
"Անընդունելի հումանիտար իրավիճակ է, մասնավորապես, Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում։ Ֆրանսիայի դերը կայանում է նրանում, որ շարունակի ճնշում գործադրել մարդասիրական հասանելիություն ստանալու համար, եւ մենք շարունակում ենք բոլոր ջանքերը գործադրել այդ նպատակին հասնելու համար", - Մակրոնի խոսքը մեջբերում է Le Point-ը ։