Արմինֆո.Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:
Ինչպես հաղորդում է ՀՀ առաջին նախագահի գրասենյակը, Գագիկ Ծառուկյանը Լևոն Տեր-Պետրոսյանին շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձի կապակցությամբ ՝ ընդգծելով նրա դերը երրորդ հանրապետության ստեղծման գործում: Շուրջ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են շրջափակված Արցախում տիրող իրավիճակը, Հայաստանի ընթացիկ խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Երկուստեք ընդգծվել է համազգային համախմբման կարևորությունը երկրում առկա խնդիրները լուծելու համար: