Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է, իբր, ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին ադրբեջանական կողմի երրորդ ապատեղեկատվությունը՝ մեկ օրվա ընթացքում:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 22-ին` ժամը 12։00-ից 12։25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Հավելենք նաև, որ այսօր հայտնի է դարձել, որ Ադրբեջանում հայտարարել են պահեստազորի զինծառայողների զորահավաք: Փորձագետները հակված են կարծելու, որ թշնամական ուժերը հող են նախապատրաստում Հայաստանի և Արցախի դեմ նոր ագրեսիայի համար։