Արմինֆո. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Հավելենք նաև, որ թշնամական կողմն այսօր նաև հայտարարել է, թե Ադրբեջանի ՊՆ-ը "ոչնչացրել է Արցախի ՊԲ-ին պատկանող դիտարկման և գաղտնալսման 30 տեխնիկական սար": Թշնամու կողմից Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի դիտարկման տեսախցիկները շարքից հանելու նպատակն ավելի քան ակնհայտ է: -