Արմինֆո. 2020-2022 թվականների ընթացքում հակամարտությունների սրման հետևանքով Հայաստանից 298 մարդ դեռևս համարվում է անհետ կորած։ Այդ մասին հաղորդում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ հղում անելով զինծառայողների հարազատներից ստացված ահազանգերին:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ այս տարվա առաջին կիսամյակում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը 5 հազար զանգ է ստացել անհետ կորածների հարազատներից: Արդյունքում՝ 2 ընտանիք դիմել է ԿԽՄԿ ՝ անհետ կորած հարազատների ճակատագիրը պարզելու և որոնման հայտեր բացելու խնդրանքով, 7 ընտանիք պարզել է իրենց հարազատների ճակատագրերը։