Արմինֆո. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կոչ է արել փոխզիջում գտնել՝ դեպի Արցախ մարդասիրական մատակարարումները վերսկսելու համար: Այդ մասին ասվում է կազմակերպության հայտարարությունում։
Մասնավորապես, աղբյուրում նշված է, որ դեպի Լեռնային Ղարաբաղ դեղորայքի վերջին մատակարարումները կատարվել են հուլիսի 7-ին, իսկ պարենի վերջին մատակարարումը՝ հունիսի 14-ին:
"Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակում է մնալ միակ մարդասիրական կազմակերպությունը, որը գործունեություն է ծավալում Լաչինի միջանցքում' աճող հումանիտար կարիքները բավարարելու համար", - ասվում է ԿԽՄԿ հայտարարությունում: