Արմինֆո. Տարածաշրջանային այցի շրջանակում Երեւանում գտնվող Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի եւ ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հետ:
Ինչպես հաղորդվում է AUMA-ի թվիթերյան էջում, զրուցակիցները Երևանում կայացած հանդիպմանը մտքեր և տեղեկատվություն են փոխանակել տարածաշրջանային գործընթացների և տարածաշրջանում խաղաղ գործընթացին աջակցելու ԵՄ ջանքերի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին ԵՄ առաքելության ներկայացուցիչները սահմանի պարեկության ընթացքում գնդակոծության էին ենթարկվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից: