Արմինֆո. ԼՂՀ նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը ՄԱԿ-ին կոչ է արել դիտորդական առաքելություն ուղարկել Արցախ:
Քաղաքական գործիչը, մեկնաբանելով Արցախում իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի արդյունքները, շնորհակալություն է հայտնել ՄԱԿ անդամ այն պետությունների ներկայացուցիչներին, որոնք համապատասխան ձևակերպումներ են օգտագործել Ադրբեջանի կողմից Քաշաթաղի (Լաչինի) միջանցքը արգելափակելու վերաբերյալ: "Սակայն, ՄԱԿ անդամ երկրները հստակ պատկերացում չունեն իրավիճակի մասին ՝ Լեռնային Ղարաբաղ մուտք չունենալու պատճառով։ Հետևաբար, նրանք կարող են լիովին տեղյակ չլինել հանգամանքների լրջության մասին: Թեև կոչերը մեծ նշանակություն ունեն, հետագա վատթարացումը կանխելու համար անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ: Ես խնդրում եմ ՄԱԿ-ին առաքելություն ուղարկել ՝ տեղում իրականությունը ականատես լինելու համար: Վստահ եմ, որ հիմնվելով այս անմիջական փորձի վրա, նրանք վճռական գործողություններ կձեռնարկեն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը հակազդելու համար", - գրել է Վարդանյանը Twitter-ի իր միկրոբլոգում:
Նշենք, որ նախօրեին երեկոյան տեղի է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այն գումարվել է Հայաստանի առաջարկով։ Ընդհանուր առմամբ, նիստի մասնակիցներն ընդգծել են միջանցքի արգելափակման փաստի անթույլատրելիությունը ՝ կոչ անելով ապահովել ինչպես դրա գործունեությունը, այնպես էլ այլ երթուղիների գործարկումը: