


Արմինֆո.Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հերթական ապատեղեկատվությունը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - ասվում է հաղորդագրությունում:



