Արմինֆո."Պոլիտէկոնոմիա" հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան, քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը կարծում է, որ Հայաստանում եվրոպական դիտորդների առաքելության ձախողումը "խլացվեց" ԼՂՀ-ում խաղաղապահների բազայի մուտքի արգելափակմամբ և "գաղտնի նյութերի" հրապարակմամբ:
Փորձագետն արձանագրել է, որ օգոստոսի 15-ին բոլորն ականատես եղան մի յուրահատուկ երևույթի. հայաստանյան իշխանությունը, որին բազմիցս բռնել էին ստի և կեղծիքի մեջ, հրապարակավ ստի մեջ բռնեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին:
Փորձագետը հիշեցրել է, որ դիտորդները սկզբում ՀՀ ՊՆ-ին մեղադրեցին կեղծիքի մեջ, երբ ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, որ գնդակոծում են դիտորդներին Գեղարքունիքի մարզում, սակայն երբ հրապարակվեց եվրոպացիների վարկածը հերքող տեսանյութ, դիտորդները հայտարարեցին, որ, այնուամենայնիվ, կրակոցներ եղել են, բայց ձևակերպումը կրկին անորոշ էր և հնչում էր հետևյալ կերպ. "Հաստատում ենք, որ դիտորդների պարեկը ներկա է եղել իրենց պատասխանատվության գոտում կրակոցների պահին»:
«Այլ կերպ ասած, եվրոպացիները կարծում են, որ ոչ թե իրենց վրա են կրակել, այլ իրենք "հայտնվել են գնդակոծության գոտում" ։ Սա իսկապես ոչ կոմպետենտության "բարձրագույն պիլոտաժ" է, երբ ստի վրա քեզ բռնում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը", - հավելել է Մաթևոսյանը։ Միևնույն ժամանակ, նա այս իրավիճակը ցուցադրական է համարում մի քանի պատճառներով։ Նախ, նրա կարծիքով, հայ հասարակությունը վերջապես օնլայն ռեժիմով տեսավ, որ ԵՄ դիտորդները չեն եկել Հայաստան, որպեսզի օբյեկտիվ գնահատական տան տեղի ունեցող իրադարձություններին, գնահատեն Ադրբեջանի կամ Թուրքիայի գործողությունները։ Երկրորդ, Մաթևոսյանը համոզված է, որ ԵՄ դիտորդները Հայաստան են ժամանել ռուսական զորքերի տեղաշարժին հետևելու համար (ինչի մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է անգամ ՀՀ ԱԺ ամբիոնից) և իրանական զինված ուժերի սահմանային ակտիվությունը դիտարկելու համար ։
"Դա եղել է, կա և կլինի եվրադիտորդների հիմնարար նպատակը։ Այդ պատճառով իմաստ չունի էմոցիոնալ առումով մտաաահոգվել "Շրյոդինգերի գնդակոծության" հետ կապված իրավիճակի համար", - կարծում է քաղաքագետը։
Միևնույն ժամանակ, փորձագետը հատկանշական է համարել, որ հենց Հայաստանում եվրոպական դիտորդների առաքելության հրապարակային ձախողման ֆոնին է, որ ԼՂՀ-ում որոշել են փակել ռուս խաղաղապահների ճանապարհը ՝ դրանով իսկ տեղեկատվական դաշտը լցնելով այլ օրակարգով:
"Ընդ որում, ՌԽԶ-ի բազայի մուտքի շարգելափակման հիմքը հայտարարություններն էին այն մասին, որ "խաղաղապահների անգործությունը սովի մեջ է պահում Ղարաբաղի բնակիչներին", մինչդեռ, նույն մարդիկ մի քանի օր առաջ փաշինյանական լրատվամիջոցների եթերում հայտարարում էին, որ "թեև Արցախում իրավիճակը բարդ է, բայց սով չկա"։
Բայց դա էլ քիչ էր, և Հայաստանի իշխանություններն Արցախում իրենց կողմնակից/գործընկերների միջոցով հրապարակեցին 2023 թվականի հուլիսի 25-ին Մոսկվայում, իբր, առաջարկված մի թուղթ, որը (եթե փաստաթուղթը կեղծ չէ), առաջին հերթին, հիմնվում է այն բանի վրա, որ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայի արևմտյան բանակցային հարթակում Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։
Հենց Փաշինյանի կողմից Արցախի ՝ որպես Ադրբեջանի մաս ճանաչումն է փոխել բանակցային գործընթացի տրամաբանությունը, շրջանառության մեջ դրել այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են ՝ "համաներում Արցախի բնակիչների համար", "Ղարաբաղում բնակվող էթնիկ հայեր" և այլն", - ուշադրություն է հրավիրել նա։
"Ինչ ձախողում էլ արձանագրվի ԵՄ դիտորդների մոտ, ինչ ձևաչափ էլ որ պրահյան պայմանավորվածությունների հիման վրա Արցախը Ադրբեջանի կազմ ինտեգրելու համար քննարկվի Արևմուտքում, այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ արևմտյան կառույցները Հայաստանում և ԼՂՀ - ում գործում են շատ համակարգված, թույլ չեն տալիս երկար ժամանակ տեղեկատվական տարածքում պահպանել բացասականությունն իրենց նկատմամբ և կարող են շատ արդյունավետ կերպով ուղղորդել տեղեկատվական հոսքերը", - նշել է նա:
Նշենք, որ երեկ գիշերվանից մի խումբ արևմտամետ արցախցիներ՝ Արթուր Օսիպյանի գլխավորությամբ, պիկետ էին անցկացնում Ստեփանակերտի օդանավակայանի մոտ, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահներ: Ավելին, այսօր առավոտից նրանք արգելափակել են ՌԽԶ-ի տեղակայման բազայի մուտքերն ու ելքերը։ Սակայն ռուս զինվորականները տեղափոխել են ավտոմեքենան, որով արգելափակվել էր մուտքը։ Բացի այդ, ցուցարարների և զինվորականների միջև լեզվակռվի ժամանակ ռուս խաղաղապահներից մեկը դիմել է ակցիայի կազմակերպիչներին, հարցնելով, թե ով է վճարել նրանց ակցիայի համար։ Բացի այդ, այսօր էլ Արցախի նախագահին կից Հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը (նույնպես արևմտամետ) ինչ-որ փաստաթուղթ է հրապարակել, պնդելով, որ այն առաջարկվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից՝ հուլիսի 25-ին։ "Ես պետք է հրապարակեմ այն, որպեսզի հանրությունը հասկանա, թե իրականում ինչ է կատարվում։ Այսօր Պուտինը հնարավորություն ունի փոխելու իր վերաբերմունքն ու ծրագրերը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում։ Սպասենք", - գրել է նա։