Արմինֆո. Արցախի հարցով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Հայաստանը նիստին կներկայանա երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի մակարդակով:
Նշենք, որ օգոստոսի 12-ին Հայաստանը դիմել էր ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հրատապ նիստ հրավիրելու խնդրանքով: Հավելենք նաև, որ իրավունքի ոլորտի միջազգային փորձագետներն արդեն իսկ արցախցիների նկատմամբ Ադրբեջանի գործողությունները որակում են որպես ցեղասպանություն: