


Արմինֆո. Հայաստանում ԵՄ առաքելությունը կեղծ է անվանել Գեղարքունիքում EUMA-ի ներկայացուցիչների գնդակոծման մասին Հայաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունը:
EUMA-ն իր թվիթերյան միկրոբլոգում զետեղել է գնդակոծության մասին ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի գրառման սքրինշոթը՝ FAlSE մակնշմամբ, և գրել հետևյալ բնույթի տեքստ. "EUMA-ի ոչ մի պարեկ գնդակոծության օբյեկտ չի եղել։ Մենք իրականացնում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի պարեկություն եւ Բրյուսելին հաղորդում ենք ռազմական իրադարձությունների մասին, ներառյալ՝ մեր պատասխանատվության գոտում հրաձգությանն առնչվող միջադեպերի մասին", - ասված է առաքելության հաղորդագրությունում:
Նշենք, որ այսօր Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ժամը 15:00-ի սահմաններում հաղորդել էր, որ օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ:



