


Արմինֆո. Ամերիկահայերը շարունակում են ակցիաները ՝ ի աջակցություն Արցախի՝ պահանջելով ստիպել Ադրբեջանին ապաշրջափակել Քաշաթաղի (Լաչինի) միջանցքը։
Երրորդ օրն է՝ Լոս Անջելեսում չեն դադարում հայ համայնքի կողմից կազմակերպվող բողոքի ցույցերը։ Այսօր նրանք ավտոերթ էին կազմակերպել Բըրբենքում։ Հայաստանի և Արցախի դրոշներով ավտոերթի մասնակիցները երթևեկում էին քաղաքի փողոցներով՝ պարբերաբար կանգ առնելով և կաթվածահար անելով երթևեկությունը: Այսպիսով, նրանք փորձում էին քաղաքացիների ուշադրությունը հրավիրել Արցախում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի վրա։
Բողոքի ակցիայի մասնակիցները միջազգային հանրությանը կոչ են արել արմատապես արձագանքել Ադրբեջանի հայատյաց գործողություններին:
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է Ադրբեջանի կողմից սանձազերծված շրջափակման մեջ ։ Եթե մինչև ս.թ. հունիսի 15-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ռուս խաղաղապահները հնարավորություն ունեին գոնե սահմանափակ քանակությամբ առաջին անհրաժեշտության սննդամթերք հասցնել Արցախի պաշարված բնակչությանը, ապա հունիսի 15-ից հետո այդ հնարավորությունն էլ չկա: Արցախի 120 հազարանոց բնակչությունը սովամահության շեմին է ՝ միջազգային հանրության անգործության ֆոնին։
Հավելենք, որ հուլիսի 26-ից ՀՀ կառավարության կողմից 360 տոննա մարդասիրական բեռով բեռնատարները կանգնած են Կոռնիձորում և սպասում են արգելափակված Արցախ գնալու հնարավորությանը:



