Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում "դեսպանների 14-րդ համաժողովի" շրջանակներում ելույթի ժամանակ հերթական անգամ հաստատել է Թուրքիայի մասնակցությունը 2020 թվականի աշնանն Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիային։
"Շնորհիվ համերաշխության, որը մենք ցույց տվեցինք Ադրբեջանի հետ միասին, Լեռնային Ղարաբաղը "ազատագրվեց", եւ Հարավային Կովկասում մշտական խաղաղության եւ կայունության հնարավորություն ստեղծվեց", - նշել է նա:
Դրա հետ մեկտեղ, Էրդողանը նշել է Թուրքիայի հատուկ դերն արդի աշխարհում։ "Թուրքիան մեր ժամանակներում վերածվել է մի երկրի, որի մասնակցությունն անհրաժեշտություն է դարձել շատ ճգնաժամային հարցերում։ Մեր նպատակն է երկխոսության և դիվանագիտության միջոցով խաղաղության, կայունության և բարգավաճման գոտի ստեղծել մեր երկրի շուրջ", - ասել է Թուրքիայի նախագահը։